Լուկաշենկոն կփորձի հեռու մնալ և՛ Արևմուտքից, և՛ Մոսկվայից, սակայն մոտենալ Թուրքիային և Չինաստանին
Ինչպես և կանխատեսում էինք, Լուկաշենկոն արդեն վեցերորդ անգամ վերընտրվեց իր պաշտոնում, սակայն կառավարման այս ժամանակահատվածում նա կփորձի էապես փոխել իր քաղաքական ուղին՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:
Մինչև 2020 թվականի Լուկաշենկոն այլևս չի լինի
Լուկաշենկոն Բելառուսի քաղաքական թատերաբեմ դուրս եկավ 1994-ին՝ ընտրվելով այդ երկրի նախագահ:
Հիշեցնենք, որ նա այդ երկրի միակ պատգամավորն էր, ով հրաժարվեց քվեարկել ԽՍՀՄ-ի փլուզման օգտին: Լուկաշենկոն ԽՍՀՄ-ի փլուզումը համարում էր «20-րդ դարի մեծագույն ողբերգություն»:
1995-ին Լուկաշենկոն երկրում անցկացրեց հանրաքվե, որի արդյունքում Բելառուսում ռուսերենը հռչակվեց որպես պետական լեզու: Նույն հանրաքվեի արդյունքում վերականգվեցին Խորհրդային Բելառուսի հիմնն ու զինանշանը, հռչակվեց Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների քաղաքականություն:
1998-ին Բելառուսն ու Ռուսաստանը կնքեցին միութենական պայմանագիր, որի համաձայն երկու երկրները պիտի ձգտեն ձևավորել նոր միասնական միութենական պետություն:
Բելառուսական ընդդիմությունը սկզբում փորձում էր դիմադրել Լուկաշենկոյի այս քայլերին, սակայն վերջինիս հաջողվեց անցկացնել այդ որոշումները, քանզի այն ժամանակ վերը նշված գաղափարները աջակցում էին բելառուսցիների ավելի քան 75 տոկոսը:
Եվ դա հասկանալի էր, քանզի բելառուսների մոտ ազգային ինքնությունը շատ թույլ էր զարգացած: Բացի այդ, նրանք չէին պատկերացնում զարգանալ՝ Ռուսաստանից անջատ:
Այս քայլերի դիմաց Մոսկվան Բելառուսին շնորհեց մի շարք արտոնություններ: Նախ Բելառուսը դարձավ ռուսական վառելիքի խոշորագույն վերավաճառողներից մեկը: Իսկ հետո, երբ Արևմուտքը պատժամիջոցներ կիրառեց Մոսկվայի դեմ, Մոսկվան էլ իր հերթին արգելեց երկիր ներմուծել մի շարք ապրանքներ, Բելառուսին թույլ տրվեց մասնակիորեն խախտել ռուսների կողմից պատժամիջոցների ռեժիմը, որի արդյունքում բելառուսական տնտեսությունն զգալիորեն օգտվեց այդ հանգամանքից:
Լուկաշենկոյի այս կոշտ պրոռուսական կողմնորոշումը անպատիժ չթողնվեց Արևմուտքի կողմից:
2006-ին ԵՄ-ն և ԱՄՆ-ն որոշում կայացրին արգելել անձամբ Լուկաշենկոյին մուտք գործել այդ երկրների տարածքներ: 2008-ին այս որոշումը մասնակիորեն հանվեց, սակայն երեք տարի անց Լեհաստանը հատուկ որոշում կայացրեց՝ արգելելով Լուկաշենկոյի մուտքը երկիր:
Սկսած 2016-ից արևմտյան պատժամիջոցները սկսեցին թուլանալ, քանզի գիտակցվում էր, որ այդ քաղաքականությամբ Լուկաշենկոյի դիրքերը Բելառուսում ոչ թե թուլանում էին, այլ հակառակը՝ ամրանում:
Արևմտյան երկրների բոլոր փորձերը՝ ընդհանուր լեզու գտնել Լուկաշենկոյի հետ, ապարդյուն էին անցնում:
Ամերիկացիները նախ ցանկանում էին ընդլայնել ամերիկյան դեսպանատան գործունեության հնարավորություններն այդ երկրում: Նույնը ցանկանում էին նաև Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Չեխիան:
Բացի այդ ամերիկացիների պահանջներից էր թույլ տալ Բելառուսում «Սորոսի» և այլ հիմնադրամների գործունեությունը, NDI-ի գործունեության թույլտվությունը և «Ազատություն» ռադիոկայանի գործունեության ազատ ռեժիմի աշխատանքը:
Լուկաշենկոն բոլոր այս պահանջներին բացասաբար էր վերաբերվում:
Ո՞րն էր Արևմուտքի քաղաքականության նպատակը Լուկաշենկոյի նկատմամբ
Արևմուտքն իր քաղաքականության մեջ ձգտում է երկրներում հետևյալ նպատակներին հասնել:
Եթե երկիրը համարվում է դեմոկրատական, որտեղ կայանում են ազատ ընտրություններ, ապա այստեղ Արևմուտքը փորձում է աջակցել այն ուժերին, որոնք աշխարհաքաղաքական իմաստով կողմնորոշված են դեպի Արևմուտք: Եվ հակառակը, Արևմուտքն աշխատում է բոլոր այն ուժերի դեմ, որոնք փորձում են նորմալ հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ:
Եթե երկիրը դեմոկրատական չի համարվում և հաստատված է լինում ավտորիտար ռեժիմ, Արևմուտքն այդ ռեժիմների հանդեպ ունենում է հետևյալ պահանջները:
Առաջին
Այդ երկրում Արևմուտքին պետք է թույլ տրվի ձևավորել արևմտամետ շրջանակներ:
Երկրորդ
Պետք է երկրում լեգալ ձևով գործեն արտասահմանյան հիմնադրամներ (Սորոս, NDI, և այլն), որոնք պետք է նախապատրաստեն այդ վերնախավին, ֆինանսական աջակցություն ցույց տան նրանց հանրային գործունեության համար։
Երրորդ
Արևմուտքին պետք է թույլ տրվի ձևավորել բավարար քանակի «ազատ» լրատվամիջոցներ, որպեսզի նրանց միջոցով հնարավոր լինի անցկացնել այդ քարոզը։
Չորրորդ
Այդ երկրում պետք է գործի ազատ ընտրության ինստիտուտը: Այն կարող է արդար չլինել, սակայն պետք է հնարավորություն տրվի, որպեսզի արևմտյան «դպրոցն» անցած նոր վերնախավի խմբերը կարողանան մասնակցել այդ ընտրություններին: Թե ինչքանը նրանցից կդառնան պատգամավոր, այդ անցումային փուլում այդքան էլ կարևոր չէ: Անհրաժեշտ է, որպեսզի նրանցից գոնե մեկը, երկուսը խորհրդարանի ամբիոնից հնարավորություն ունենան հանդես գալ պոպուլիստական ելույթներով: Դրա նպատակը, հանրության մեջ իշխանության վարկաբեկման խնդիրը լուծելն է համարվում: Այսինքն այդ անցումային փուլում արևմտամետ-պոպուլիստների գլխավոր խնդիրն օրվա իշխանությանը դելեգիտիմացնելն է, ցույց տալը, որ նրանք կոռումպացված են, արդար չեն կառավարում, ժողովրդից կտրված են, անհաղորդ են նրանց պահանջներին և այլն:
Եթե Արևմուտքին հաջողվում է տվյալ երկրի ավտորիտար լիդերին համոզել, որպեսզի նա կյանքի կոչի վերը նշված չորս պայմանները, ապա այդ երկրի բռնատերը Արևմուտքի կողմից հռչակվում է «բարեփոխիչ», ով դեմոկրատ չէ, սակայն ցանկանում է դանդաղ դեմոկրատիա հաստատել երկրում:
Այդ ձևով Արևմուտքը սկզբից «դեմոկրատ» հռչակեց Գորբաչովին, իսկ հետո, երբ ձևավորվեցին «դեմոկրատական» շրջանակները, Գորբաչովին «դուրս գրեցին» քաղաքական կյանքից:
Նույնը կատարեցին Շևարդնաձեի, Կուչմայի, Յանուկովիչի, Մոլդովայի կոմունիստների առաջնորդ Վորոնինի հետ և այդպես շարունակ:
Իսկ այն գործիչները, ում հետ Արևմուտքը չէր կարողանում պայմանավորվել, նրանց հռչակում էր «բռնապետ»: Այդպես Լուկաշենկոն հռչակվեց «Եվրոպայի վերջին բռնապետը», քանզի նա մերժեց Արևմուտքի բոլոր պահանջները՝ բացել երկիրն արևմտյան կառույցների առջև:
Ի դեպ, Արևմուտքում բռնապետի տիտղոսին են արժանեցրել նաև Ռուսաստանի նախագահ Պուտինին:
Ի՞նչ փոխվեց Լուկաշենկոյի մոտ
Թվում էր, թե Արևմուտքի վերաբերմունքը Լուկաշենկոյի նկատմամբ երբեք չի փոխվի: Սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունների էական փոփոխությունները փոխեցին նաև Լուկաշենկոյին: Բանն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Մոսկվան ցանկանում էր արագացնել Բելառուսի հետ միասնական պետության ավարտման գործընթացը, ինչը որ նշված էր 1998-ի երկու երկրների միջև կնքված պայմանագրում:
Դիտորդների կարծիքով Մոսկվայի շտապողականությունը պայմանավորված էր Պուտինի գործոնով: Վերջինիս կառավարման ավարտման ժամկետը լրանում է 2024 թվականին: Եվ Պուտինը ցանկանում էր մինչև այդ ժամկետը Բելառուսի հետ իրագործել միասնական պետության գաղափարը, որպեսզի 2024-ից հետո նա Ռուսաստանի նախագահի պաշտոնից տեղափոխվեր դեպի նոր միասնական պետության ղեկավարի պաշտոնին:
Սակայն Լուկաշենկոն անսպասելիորեն սկսեց դիմադրել, և Պուտինը ստիպված եղավ փոխել Ռուսաստանի Սահմանադրությունը, որպեսզի 2024-ից հետո կարողանա վերընտրվել իր պաշտոնում:
Եվ ահա այս փոփոխություններից հետո Մոսկվայի համար Լուկաշենկոյի գործոնն զգալիորեն փոքրացավ:
Այս փոփոխությունն օդի մեջ զգացին Արևմուտքում, և ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը Մինսկ չուշացավ:
Ամերիկյան հայտնի դիվանագետ Ջոն Հերբսթը խոսքերով՝ «...այսօրվա Արևելյան Եվրոպայի քաղաքական պատկերը զգալիորեն փոխվել է, և այդ տեսանկյունից Լուկաշենկոյին այլևս չի կարելի համարել Եվրոպայի վերջին բռնապետ: Մանավանդ, որ նա Եվրոպայի ամենավտանգավոր գործիչը չէ...»: Հերբսթի այս միտքը այսօր կիսում են արևմտյան գրեթե բոլոր շրջանակները:
Եվ զարմանալի չէր, որ այս վերջին ընտրությունների արդյունքներն Արևմուտքը նախկինի պես կոշտ չդատապարտեց:
Ինչպիսի՞ն կարող է լինել այսօրվա «նոր» Լուկաշենկոյի քաղաքականությունը
Ամենայն հավանականությամբ Լուկաշենկոն կփորձի Մոսկվայի հետ խաղարկել արևմտյան «խաղաթուղթը»: Այսինքն, կսկսվի Արևմուտքի հետ նոր սիրախաղ, սակայն միևնույն ժամանակ Լուկաշենկոն չի բավարարի Արևմուտքի վերը նշված չորս պայմանները, և դրա արդյունքում չի հռչակվի «բարեփոխիչ»:
Լուկաշենկոն շատ լավ է հիշում, թե ինչպես ավարտվեցին Շևարդնաձեի, Կուչմայի, Յանուկովիչի «խաղերն» Արևմուտքի հետ: Մյուս կողմից, Լուկաշենկոն հասկանում է, որ Ռուսաստանում սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո նա դարձել է Մոսկվայի և անձամբ Պուտինի համար ավելի թույլ գործոն: Դա նշանակում է, որ Բելառուսը նախկին տնտեսական արտոնություններն ալևս կարող է չունենալ:
Հասկանալով, որ «ո՛չ Արևմուտք, ո՛չ Ռուսաստան» դոկտրինը դժվար իրագործելի է, նա այնուամենայնիվ փորձելու է գնալ հենց այդ ուղով: Ինչը նշանակում է, որ Մինսկը փորձելու է ակտիվացնել իր քաղաքականությունը Չինաստանի և Թուրքիայի ուղղությամբ:
Իսկ թե ինչպիսին կարող է դառնալ Բելառուսի քաղաքական ուղին դրա արդյունքում, արդեն առանձին վերլուծության խնդիր է:

Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org