Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կմնա կալանքի տակ
ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է նրան կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Վարազդատ Բադալյանը։
Նրա փոխանցմամբ՝ դատական ակտը դեռևս չեն ստացել, այն ստանալուց և հիմնավորումներին ծանոթանալուց հետո կքննարկվի վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ԲԴԽ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը հուլիսի 17-ին ԲԴԽ-ն բավարարել էր ու ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել։ Գևորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։ Իսկ դատավոր Արա Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։
Դատավորներն իրենց առաջադրված մեղադրանքներն չեն ընդունում։
Հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նա տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ։
Գործով մյուս մեղադրյալը՝ դատավոր Արա Կուբանյանը, չի կալանավորվել. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը, ինչը վերաքննիչ դատարանը թողել է ուժի մեջ։