Մարդիկ քվեարկել էին Նոր Հայաստանի համար, այլ ոչ թե Հին Հայաստանի կողմերից մեկի օգտին
Ի՞նչ է նշանակում «Նոր Հայաստանը» և ի՞նչ ենք հասկանում՝ ասելով «Հին Հայաստան»․ բավականին բարդ հարցեր են, համենայն դեպս ոչ ոք մինչ այժմ դրանց պատասխանը չի կարողացել գտնել։ «Հնի» ու «նորի» անբովանդական կլիշեների բովանդակության փնտրտուքի խնդիրը մի կողմ դնենք ու փորձենք հասկանալ, թե հանրության կողմից դրանց ընկալման ի՞նչ հուզական էներգետիկա գոյություն ունի՝ ռացիոնալ տարրի բացակայության պայմաններում։
«Պատմության հիմքը բամբասանքն է»։
Թոմաս Կարլայն, 19-րդ դարի բրիտանացի գրող, պատմաբան
Կարծես թե դա պետք է հասկանալ հետևյալ կերպ․ «Նոր Հայաստանը» սպիտակ թուղթ է, որի վրա ինչ-որ բաներ պետք է գրվեն, սակայն՝ ինչ, դեռևս պարզ չէ: Պարզ չէ, որովհետև Հայաստանի քաղաքական ընդհանրական միտքն ամուլ է, տարերային է, հուզական է ու ոչ ռացիոնալ:
Սակայն թուղթն իրականում «սպիտակ» չէ, այնտեղ կան հնուց մնացած գրառումներ։
Հայաստանի քաղաքական դերակատարների կեղծ թեզերը
Նախ վերադառնանք քաղաքական դիսկուրսի ակունքներին։ 1996 թվականի նախագահական ընտրությունները ճեղքեցին իշխող քաղաքական էլիտան։ 1996-ին տեղի ունեցածն ուներ իր նախապատմությունը, դրա սկիզբը դեռևս դրվել էր ՀՀՇ-ԱԺՄ ճեղքումի ժամանակ, իսկ հետո՝ Դաշնակցության դատավարությամբ։ Քաղաքական դաշտը բաժանվել էր իրարամերժ հատվածների։
«Ի՞նչ է պատմությունը, եթե ոչ մի սուտ, որի հետ բոլորը համաձայն են»։
Նապոլեոն
1996-ից մինչ 1998-ի իր հրաժարականը Տեր-Պետրոսյանն դե յուրե ուներ իշխանություն, սակայն դե ֆակտո չէր տիրապետում իրավիճակին։ Այդ բաժանումը հաղթահարելու ու երկիրը կառավարելի դարձնելու համար Տեր-Պետրոսյանը ստիպված էր «դրսից» մարդ հրավիրել՝ Քոչարյանին, ով կկարողանար աշխատել ճեղքված քաղաքական էլիտայի երկու հատվածների հետ։ Դա այդ բաժանումը հաղթահարելու փորձ էր, սակայն դրանով Տեր-Պետրոսյանի քաղաքական գոյությունը դարձավ անիմաստ, ինչն արձանագրվեց 1998-ի իր հրաժարականով, սակայն նրա հետ իշխանությունը լքեց «նախկինների» հոծ խումբ՝ նոմենկլատուրայի ու օլիգարխների մի ստվար հատվածի հետ միասին։ Սակայն այդ խումբն իշխանությունը լքեց վերադառնալու ակնկալիքով, ինչի համար Տեր-Պետրոսյանը փորձեց գաղափարական հիմնավորում գտնել իրենց պարտության և հետագայում վերադառնալու համար։
Քաղաքական ինտելեկտի սղության պայմաններում ընտրվեցին կեղծ թեզեր, որոնք երկար ժամանակ Հայաստանի քաղաքական դիսկուրսի առանցքը դարձան։
Դրանք էին․
«Արժանապատիվ» խաղաղության ու «միջազգային հանրության» մասին պարզունակ թեզերը՝ շարադրված «Պատերազմ և խաղաղություն» հոդվածում,
«Ղարաբաղյան ավազակային կլանի» «թալանչիական», «մոնղոլ-թաթարական» էության մասին պնդումները, որոնք գալիս էին լրացնելու առաջին թեզը։
Այս պարզունակ թեզերը երկու տասնամյակ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դիսկուրսի հիմնական բովանդակությունն էին։ Պետության առջև կանգնած լրջագույն խնդիրների լուծման մասին որևէ լուրջ հայեցակարգ կամ անգամ թեզեր նրանք չկարողացան ձևավորել։
2008-ի դեպքերը 1998-ի շարունակությունն էին, սակայն հակառակ նշանով՝ այդ ժամանակ 1998-ին իշխանությունը կորցրած և «դրսում» մնացած խմբավորումը չկարողացավ վերադառնալ, ռևանշը չհաջողվեց։ Նրանց նպատակները և բողոքի «ալիքի» մեջ հայտնված հասարակության ցանկությունները միմյանց հետ որևէ առընչություն չունին, սակայն հանրության փոփոխությունների ձգտումը նրանց ժամանակավորապես դաշնակից էր դարձրել։
Եթե Հայաստանի քաղաքական գործընթացները փորձենք պարզեցված կերպով ձևակերպել, ապա 1998-ի քաղաքական էլիտայի մեջ տեղի ունեցած ճեղքումը պայմանավորեց հետագա դեպքերի ողջ տրամաբանությունը։
2018․ մասնակի ռևանշ
Հիմա գանք «հեղափոխությանը»։ «Նոր Հայաստանի» թեզը պետք էր հետևյալ կերպ հասկանալ՝ մենք շրջում ենք պատմության էջը և նոր հարաբերություններ ձևավորում։ Սակայն քաղաքական կյանքի հիմքում դնելով 2008-ի դեպքերը՝ «ժողովրդի վարչապետը» մեզ վերադարձրեց «Հին Հայաստան», իսկ ինքը հայտնվեց Տեր-Պետրոսյանի գաղափարական ծուղակում։ Իշխանության ողջ քարոզչամեքենան լծվել է «Հին Հայաստանի» հակամարտող կողմերից մեկի իրավացիությունը ապացուցելուն և դրա համար փորձում է պատմությունը վերաշարադրելով մյուս հատվածին պատմականորեն «սխալ» հանել։ Սակայն այստեղ առաջանում է ինտելեկտուալ առումով անլուծելի խնդիր։ Նոր իշխանությունը դրա համար պետք է ռեաբիլիտացնի «Պատմություն և խաղաղություն» հոդվածի թեզերը։
Առանց դրա իրենց առջև դրված խնդիրն անլուծելի է։ 1998-ին դա էր հայտարարվել քաղաքական ջրբաժանի հիմքը՝ «խաղաղության կուսակցությունը» պարտվել էր «պատերազմի կուսակցությանը», ինչը վերահաստատվեց 2008-ի շարժման ժամանակ։ Հիմա «ժողովրդի վարչապետը» պետք է իր կողակցից վերցնի «խաղաղության» դրոշը, ինչն առաջացնում է հարցեր։ Չի ստացվի այնպես, որ ընտանիքի մի անդամը վերցնի «նախկին» դրոշը, իսկ մյուս անդամը հայտարարի, որ հնագույն նախկինների հետ առընչություն չունի։
Այ այս երկիմաստ վիճակը կասկածի տակ է դնում գործող իշխանության լեգիտիմությունը, որովհետև մարդիկ քվեարկել են Նոր Հայաստանի համար, այլ ոչ թե Հին Հայաստաի կողմերից մեկի օգտին։ Փաստորեն, Նոր Հայաստանի համար քվեարկած մարդկանց թյուրիմացության մեջ են գցել։ Հին Հայաստանի օրակարգը փաթաթել են նաև քայլողների վրա, որոնց զգալի հատվածը նման օրակարգի համար չէր երեք շաբաթ քայլել։
Այսպիսով 2008-ի դատավարությունը փորձելով սարքել իրենց իշխանության լեգիտիմության հիմքը՝ «հեղափոխականները» հայտնվել են Տեր-Պետրոսյանի մտավոր ծուղակում։
Պայքար պատմության համար
Նացիստական Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական կուսակցության հիմնադիր Անտոն Դրեկսլերի թևավոր խոսքը մտել է պատմության մեջ։ Դրեկսլերը համարում էր, որ պատմությունը գրում են հաղթողները։ Դրեկսլերի պես հայկական «հեղափոխականները» նույնպես փորձում են վերաշարադրել պատմությունը։ Պատահական չէ, որ սկսել են վերանայել պատմության դասագրքերը և մեծ երևակայություն պետք չէ ունենալ, թե այնտեղ ինչպես կներկայացվի մեր վերջին երեսուն տարվա պատմությունը, նաև մինչ այդ եղած ժամանակաշրջանը։
«Պատմությունը չափազանց լուրջ գործ է, որպեսզի այն վստահենք պատմաբաններին»։
Յան Մակլեոդ, 20-րդ դարի բրիտանացի քաղաքական գործիչ
Այն, ինչ ցանկանում են անել «հեղափոխականները», հասկանալի է։ Ցանկացած պետություն և ցանկացած քաղաքական ռեժիմ գրում է անցյալի իր պատմությունը՝ իր ապագայի տեսանկյունով։ Կոմունիստները, հետո ՀՀՇ-ականները, հետո «նժդեհականները» դա էին անում, իսկ հիմա «հեղափոխականները» նույնպես այդ գործով են զբաղված։ Սակայն կարծում եմ՝ որպեսզի դա ստացվի կա՛մ պետք է վերցնեն «խաղաղության կուսակցության դրոշն» ու Տեր-Պետրոսյանի թեզերը, կա՛մ պետք է «մաքրվեն» բոլոր նախկիններից ու ձևակերպեն իրենց «թեզերը», ինչը նույնպես չենք տեսնում։ Այս երկիմաստ վիճակը կարծես թե անհաղթահարելի է իրենց համար, ինչը նշանակում է, որ չեն կարողանալու ձևակերպել իրենց քաղաքական դիսկուրսը, ինչը նույնպես տեսնում ենք։

Ստեփան Դանիելյան
Աղբյուրը՝ politeconomy.org