Լրահոս

10.08.2020 13:33


Զինված հարձակում՝ Ալավերդիում. թալանել են ոսկյա զարդերի խանութը

Զինված հարձակում՝ Ալավերդիում. թալանել են ոսկյա զարդերի խանութը

Այսօր՝ օգոստոսի 10-ին, դիմակավորված կողոպուտ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Ալավերդի քաղաքում մտել են Միկոյան փողոցում գործող ոսկյա, արծաթյա զարդերի և նվերների խանութ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները։

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Մանրամասները՝ քիչ ուշ։

Այս խորագրի վերջին նյութերը