Կապանում «UAZ»-ը բախվել է կայանված «KamAZ»-ին. «UAZ»-ի վարորդը հոսպիտալացվել է
Օգոստոսի 10-ին, ժամը 01։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենաներ։ Կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է,որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Սյունիք հատվածի 6-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Ս․, ծնված 1983 թ․) բախվել է կայանված «KamAZ» մակնիշի ավտոմեքենային (վարորդը չի գտնվել դեպքի վայրում):
Մինչ հրշեջ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ «UAZ» ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: