Կարծիք

09.08.2020 08:23


«Օբյեկտիվ գիտականությունը» որպես քաղաքական գործիք՝ ընդդեմ «հայդատական պատմագրության»

«Օբյեկտիվ գիտականությունը» որպես քաղաքական գործիք՝ ընդդեմ «հայդատական պատմագրության»

Դուբլինում կոնֆերանսին հանդիպել էի Մյանմացի ընդդիմադիր երիտասարդի, խոսում էինք Միանմայից։ Ասեց՝ Միյանմա անունը մենք չենք ընդունում, ճիշտը Բիրմա է։ Ինչպե՞ս, մենք առաջ անվանում էինք Բիրմա, հետո երկիրը փոխեց իր անունը Մյանմա, հիմա ո՞րն է ճիշտ։ Մյանման տիրապետողների բերած անունն է, մենք Բիրմա ենք անվանում մեր երկիրը։

Էլ չփորձեցի պարզել այդ անվանումների քաղաքական ակունքները, բայց պարզ է, որ չկա «օբեյկտիվ» անվանում, անվանումը քաղաքական է։

Այդպես էլ Ուրարտու անվանումը, Աստվածաշնչով այն Արարատի երկիր է, Խորենացիով՝ Հայք, հին պարսկերեն Արմինա։ Բայց մեկ էլ ինչ-որ գիտնականների ձեռք չի տալիս, որ այդ պետության անվանումը ասոցացվի Հայաստանի հետ, վերցնում են Ասորեստանի տված անվանումը՝ Ուրարտու, և պատմագրության մեջ մտնում է այդ պետությունը որպես Ուրարտու։

Եվ հիմա ով ասում է, որ Ուրարտուն Հայաստանն է, պիտակավորվում է «դիլետանտ» կամ «հայդատական»։

Նույնն է սպասվում նաև «Հայկական լեռնաշխարհ» եզրին, նախկինում գիտության մեջ օգտագործվում էր միայն Հայկական լեռնաշխարհ, հետզհետե սկսեցին մտցնել Արևելյան Անատոլիա, ապա զուգահեռ օգտագործել երկու տերմինները, գնալով Արևելյան Անատոլիան գերակշռող է դառնում։ Տարիներ անց, եթե մեկը գրի «Հայակական լեռնաշխարհ», «օբյեկտիվ» գիտության անունից մի գիտնական դա կորակի «հայդատական պատմագրություն»։

Այսպիսով, հումանիտար բնագավառում չկա «օբյեկտիվ» գիտություն, հումանիտար գիտությունը քաղաքական է, իսկ «օբյեկտիվը» իշխող քաղաքական ուժի շահն է հետապնդում։ Այս առիթով Էդուարդ Սայիդի «Օրենտալիզմ» աշխատության նախաբանից մեջբերում.

«ինչպես «ճշմարիտ» գիտելիքի արմատապես ոչ քաղաքական լինելու (և հակառակը` բացահայտորեն քաղաքական գիտելիքի «ճշմարիտ» գիտելիք չլինելու) մասին ընդհանուր լիբերալիստական համաձայնվածությունը շղարշում է գիտելիքի ստեղծման ժամանակ ձեռք բերվող լավ (թեպետև աննշմարելի ձևով) կազմակերպված քաղաքական հանգամանքները։ Այսօր դժվար է դա հասկանալ, երբ «քաղաքական» ածականն օգտագործվում է որպես պիտակ վարկաբեկելու համար կեղծ վերքաղաքական օբյեկտիվությունը դրժել համարձակվող ցանկացած աշխատանք», որ «գաղափարախոսությունը ուղղակիորեն ներհյուսված է իր առարկայի մեջ (իրոք՝ տնտեսագիտությունը, քաղաքագիտությունը և հասարակագիտությունը ժամանակակից բուհերում գաղափարական գիտություններ են)»։ Ինչպես հայտնի է արևելագետ, բանասիրության դոկտոր Լևոն Տեր-Պետրոսյանը «հայդատական» պիտակեց բոլոր նրանց, ովքեր քննադտում էին դպրոցի պատմության նոր չափորոշիչներն ու նրանց հեղինակների՝ թուրքերի հետ համատեղ գրված աշխատությունը։

«Օբյեկտիվության» անունից «ոչգիտական» կամ «հայդատական» պիտակներ տվող հայ գիտնականները օրինակ են բերում Արևմտյան գիտությունը, թե տեսեք, Հայաստանի գիտությունը պետք է այդպես «օբյեկտիվ» լինի։ Սակայն չկա «մի արևմտյան» գիտություն, քանի որ Արևմուտքում, ինչպես քաղաքական, այնպես էլ գիտական աշխարհը բազմազան է, Սայիդն էլ հենց արևմտյան է, ԱՄՆ֊ի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, ում աշխատությունները մեծ հետք են թողել փիլիսոփայական մտքի վրա, իսկ նրա «Օրիենտալիզմը» քննադատությունն է նաև արևմտյան «արևելագիտության»՝ որպես արևմտյան գաղութարար քաղաքականության մի երեսի։

Իսկ ինչպե՞ս է աշխատում այդ տիրապետող «օբյեկտիվությունը» հետազոտվող ժողովրդի վրա․ նրա միջից կրթում են գիտնականներ և դարձնում իրենց «օբյեկտիվ» գիտության զինվորները, որոնց խոսքն, ի տարբերություն օտար գիտնականների, հարազատ ժողովրդի համար համոզիչ է։

Ուրախալի լուրն այն է, որ Սայիդի «Օրիենտալիզիմը» շուտով հայերեն կհրատրակվի։
(Սաիդի «Օրիենտալիզմ. ներածություն»֊ի հղումը՝ այստեղ

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը