Կարծիք

08.08.2020 22:10


Պետությունը ներսից քանդում են

Պետությունը ներսից քանդում են

Նախկիններն էին մեղավոր, մերժեցին, գործադիրն էր մեղավոր, զավթեցին, օրենսդիրն էր մեղավոր, վերցրին, դատականն էր խոչընդոտը, զանգովի դարձրին, ՍԴ-ում ճգնաժամը վերջապես կյանքի կոչեցին, եկեղեցին էր մեղավոր, Վեհափառին քաշքշեցին, քաղաքացին էր մեղավոր, բերման ենթարկեցին, լրատվությունն էր մեղավոր, օրենքից դուրս հայտարարեցին, բանակն էր մեղավոր, պատվազրկեցին, հերոսներն էին մեղավոր, մեղադրյալի աթոռին նստեցրին, կրթությունն էր մեղավոր, ապականեցին, ժողովուրդն էր մեղավոր, սև-սպիտակի բաժանեցին, համաճարակն էր մեղավոր, չբուժեցին, ԱԴ էր պետք, անվերջ ձգեցին, Ալիևն էր մեղավոր, նախկինների վրա բարդեցին, հիմա էլ դրսից դատավոր են բերում, կարանտին են երկարացնում, մարդու իրավունք են պաշտպանելով բռնաբարում, քաղաքացուն օտարի սպասարկու են դարձնում, վերջապես պետությունն են ներսից քանդում, որ մթնոլորտ փոխվի. այսքանից հետո, անշուշտ, կփոխվի, բայց մթնոլորտային էդ պայմաններում ո՛չ հայ, ո՛չ Հայաստան էլ չի լինի։

Լավ, մի՞թե մտքերի էս փաստական ընթացքը չի հուշում՝ միակ մեղավորը սրանք են, որ կան։

#Նիկոլը_պետք_է_հեռացվի։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը