Կարծիք

08.08.2020 15:19


Փաստորեն, մեր հայրենակիցների ներգաղթը Նիկոլն արեց պրծավ, հիմա այլ ազգերի է ուզում բերել Հայաստան

Փաստորեն, մեր հայրենակիցների ներգաղթը Նիկոլն արեց պրծավ, հիմա այլ ազգերի է ուզում բերել Հայաստան

Հանձնակատարի շուրջ ծավալվող քննարկումներն ի ցույց են դնում մի շատ կարևոր բան:
Փաստորեն, մեր հայրենակիցների ներգաղթը Նիկոլն արեց պրծավ, հիմա այլ ազգերի է ուզում բերել Հայաստան:

Բա էն տները ծախող, հայրենիք վերադարձող սփյուռքահայ մեր բարեկամներն ի՞նչ եղան, բա թող գան տեսնեն՝ ինչ «ազատ ու անկախ» երկիր է դարձել Հայաստանը, ինչ «հարուստ ու բարեկեցիկ» կյանք է այլևս մեր երկրում:

Իհարկե, ինչպես և ասում էինք 2018-ին՝ որևէ հայ չի վերադառնա այս ողբալի վիճակում հայտնված երկիր, որտեղ հայի փոխարեն արդեն այլ ազգերին են ուզում բնակեցնել, որտեղ Հայ բառը հանում են գրականությունից, որտեղ Հայոց պատմությունն են աղավաղում:

Կգան մի քանի հոգի հանձնակատարի պես, ում պետական գործ և երաշխիք կտան:

Սրանով վերջնականապես փակվեց հայերի ներգաղթի ամպագոռգոռ խոստման էջը: Փոխարենը պատրաստվեք դիմավորելու այլ ազգերի ներկայացուցիչների, որոնք կասիմիլացնեն մեզ մեր իսկ երկրում և տարիներ անց հայը կդառնա փոքրամասնություն Հայաստանում:

Իսկ զավեշտալին այն է, որ սա չի անում ոչ արաբը, ոչ էլ թուրքը, սա անում եք դուք՝ ձեր ձեռքով ընտրած այս իշխանության միջոցով։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը