Ֆորումը որոշել էր այդ օրը չհիասթափվել: Արամ Մանուկյանն էլ շտապեց հայտարարել, որ ֆորումին չեն հիասթափեցնելու: Ամրագրենք փաստը` նախորդ հանրահավաքից ֆորումը հիասթափված էր, նախորդ հանրահավաքում հարթակը հիասթափեցրել էր ֆորումին: Այն մասին, թե ինչ ու ինչպես էր եղել նախորդ հանրահավաքում, շատ է գրվել ու խոսվել: Հիմա դրա վրա կանգ առնելն ուղղակի ժամանակավաճառություն կլինի: Ասենք միայն, որ Կոնգրեսն էլ ընդունեց, որ ֆորումի հիասթափության բուն պատճառն իր կեցվածքի լուրջ փոփոխությունն է: Իսկ սա արդեն լուրջ առաջընթաց է: Կոնգրեսում ի հայտ է գալիս նոր որակի մոտեցում սեփական գործողություններին: Հայաստանում դրան ասում են` ինքնաքննադատություն:
Ես հիմա մեջբերեմ Լևոն Տեր-Պետրոսյանի ճառից մի հատված, իսկ դու, սիրելի ընթերցող ծանրութեթև արա նրա ասածները: Շատ խելոք միտք է` ամենայն անկեղծությամբ. «… մենք իրադարձությունները չենք փութացնելու, գործելու ենք Սահմանադրության ու օրենքների շրջանակում, եւ մեր պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով՝ երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով։ Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից»։ Տպավորի՞չ է: Այո: Պետական մտածողության ինչպիսի դրսևորում: Նախանձելի՞ է: Հարկավ: Ափսոս միայն, որ շուստրիություն է եւ գրագողություն: Շուստրիություն այն առումով, որ ՀՀ առաջին նախագահը մի տեսակ չի ընդունում, որ 2007 թվականից այս կողմ (մի ժամանակաշրջան, որի ընթացքում Ադրբեջանի հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէինք) երկրում տեղի ունեցած խառնակությունների գրեթե 99 տոկոսի հեղինակն ու կազմակերպիչն ինքն է եղել: Եվ գրագողություն, որովհետև այդ միտքը ավելի վաղ, որպես հանդիմանություն հնչել է ինչպես իշխանական ճամբարից, այնպես էլ խորհրդարանական ընդդիմադիր շրջանակներից: Հավանաբար ես չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանին պետք է հիշեցնեմ այդ խառնակչությունների օրերին ադրբեջանական զինուժի ակտիվացման դեպքերը, բայց, թույլ տվեք նկատել, որ ակտիվանում էր ոչ միայն ադրբեջանական զինուժը: ՀԱԿ ակտիվիստների զոլովոր հագուստներով ցույցի հանդեպ, կարծում ենք, միջազգային իրավապաշտպաններն այնքան էլ անտարբեր չգտնվեցին, ինչն ավարտվեց Հայաստանի մասով հերթական տխուր բանաձևի ընդունմամբ եւ միջազգային ասպարեզներում մեր երկրի հանդեպ ոչ այնքան նպաստավոր պատկերացումների ձևավորմամբ: Շատ չխորանանք: Ինչ որ է, Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնում է համազգային մտահոգությունը, եւ դա լավ է:
Հիմա` իշխանությունների հետ ֆորմալ երկխոսություն սկսելու մասին: Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, թե իրեն այդ հարցում խանգարում են ինչ-որ ուժեր, որոնք շահագրգռված են Կոնգրեսի տեղը գրավելու հարցում: Սա արդեն նորություն է: Արժանին պետք է մատուցել` շատ խորամանկ քայլ: Հստակ հուշում իշխանությանը` ժամանակն է, որ դաշտում մնանք երկուսով: Մյուսները միայն խանգարում են, որ մեր ֆորմալ երկխոսությունը կայանա: Ներողություն, բայց ինչո՞ւ ֆորմալ: Ինչո՞ւ ձևական: Լավ էլ ոչ ֆորմալ երկխոսություն է արդեն ընթանում: Ինչո՞ւ դա թաքցնել հանրահավաքի մասնակիցներից` ֆորումից, որը, եթե չենք սխալվում, ինքը պետք է կայացներ իշխանությունների հետ երկխոսություն սկսել-չսկսելու որոշումը: Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը, որ իր ֆորումի գործիքն է, ինքը մեջտեղ գալիս ու ֆորումին հրահանգում ամեն գնով գնալ իշխանությունների հետ երկխոսության, իշխանափոխության պահանջների մեջ լինել զուսպ, սպասել, որ այն տեղի ունենա Սահմանադրության տառին ու ոգուն համահունչ: Սա շատ նուրբ պահ է Լևոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների փոխհարաբերություններում, որոնք, եթե այն նվազագույն երեք պահանջն էլ բավարարվի, կքանդվեն որպես թղթե տնակ: Սկսել 15 կետանոց «աշխարհակործան» պահանջագրից ու հասնել երեք կետանոց խնդրագրի: Հավանաբար ուզածդ բացօթյա առևտրական կհիասթափվեր քաղաքապետի դեմ սկսած իրենց շարժման առաջնորդից, եթե նա քաղաքապետարանից դուրս գար եւ հայտարարեր, թե իրենց պահանջների այդ մասն է միայն բավարարվել:
Հարց Լևոն Տեր-Պետրոսյանին. «Դուք իրո՞ք վստահ եք, որ Ձեր հետևից եկողները հիմնականում այդ երեք պահանջներն ունեն իշխանությունից: Ձեր փառապանծ վարչապետը բավարարված կզգա՞ իրեն, եթե ազատ արձակեն այն հատուկենտ կալանավորներին, որոնց «քաղբանտարկյալ» եք կոչում: Արդյոք ձեր զինդատախազը միայն օպերայի հարթակին քոչարի պարելու հնարավորություն ստանալուց հետո իրեն վարձատրվա՞ծ կհամարի: Վերջապես` ֆորումի այն հատվածը, որ հակված է Ազատության հրապարակը գրավել ու նստել, մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված` մի երկու հոգու խարույկ հանելուց հետո, կհամարի ավազակապետության վերջը տրվա՞ծ»:
Պարոն Տեր-Պետրոսյանը, ասացեք խնդրեմ, գտնում է, որ երրորդ ուժին (ցանկացածին, որ ՀԱԿ-ից կամ իշխանությունից չէ) ձեռնտու է, որ այս պահանջները (խնդրանքը) չկատարվեն եւ ՀԱԿ-իշխանություն ֆորմալ երկխոսությունը տեղի չունենա: Մինչդեռ իրականում, եթե սթափ մտածենք, առաջին հերթին հենց ինքն է շահագրգռված, որ վերջին «քաղբանտարկյալը» չազատվի բանտից, որ Օպերայի հարթակը շարունակի նկատվել հաղթական պայքարի միջնափուլ, որ մարտի 1-ի բացահայտումը մնա առեղծված: Այլապես ինչի՞ց է խոսելու վաղը, հաջորդ հանրահավաքին, հաջորդ-հաջորդ հանրահավաքին, մինչև վերջապես գա 2012 թվականը, եւ ֆորումից գոնե փշրանքներ մնան խորհրդարան անցնելու համար:
Հիմա արդեն գրեթե համոզված ենք, որ ՀԱԿ-ն իր ընտրապայքարը կառուցելու է երրորդ ուժի դեմ պայքարի ու նրա վրա ցեխարձակումների վրա: Ուրիշ կերպ հնարավոր էլ չէ: Կոալիցիան հայտարարել է, որ իր մանդատներից գոնե մեկ հատ չի զիջելու ընդդիմությանը: Հետևաբար ընդդիմության երկու հատվածները` ՀԱԿ-ը եւ այսպես ասած, ոչ ՀԱԿ-ը պետք է պայքարեն առավելապես միմյանց դեմ`մի կողմից հանուն դաշտի սև-սպիտակացման եւ սեփական հեգեմոնության ընդգծման, իսկ մյուս կողմից հանուն սեփական քաղաքական մոտեցումների առաջնության: Բնական է, որ այս պայմաններում իշխանությունները կփորձեն ավելի քիչ խանգարել «պրիզնատ» գալու լուրջ քայլեր ձեռնարկող ՀԱԿ-ին, քան իրենց կոնկրետ որոշումներին լրջորեն հակազդող եւ ընդդիմացող ուժերին: Այս հարցում իշխանություններին կօգնեն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, բոլորովին այլ մարդիկ` կունակները: Հայաստանում նրանց դհոլ կամ քաղաքական մոծակ են ասում: Սրանց հետ դեմ առ դեմ հանդիպումներից, վստահ ենք, ՀԱԿ-ի ճամբար չանցած ուժերը չեն խուսափելու:
Երբ երջանկությունը պատի այն կողմում է

Էդիկ Անդրեասյան