8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 200 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 185-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի։
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1013-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 387 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32 395, փաստացի բուժվողներինը՝ 6777: Մեկ օրում արվել է 1444 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 174 438 թեստ: