Լրահոս

08.08.2020 10:02


Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել

Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել

Օգոստոսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Դանիել Վարուժան փողոցում կրակոցներ են հնչում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նշված փողոցի սեփական տներից մեկի բնակիչ, 38-ամյա Հրայր Ն.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն ամրակցված որսորդական հրացանից մի քանի անգամ կրակոցներ է արձակել, սակայն ոստիկանության Մալաթիայի բաժնում վերջինս հայտնել է, որ ինքը կրակոցներ չի արձակել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը