Կարծիք

07.08.2020 17:22


Աղբից բիոլոգիական նյութեր են սարքում, բայց այս կառավարության քաղաքական վախճանից հետո միայն գարշահոտություն է մնալու

Աղբից բիոլոգիական նյութեր են սարքում, բայց այս կառավարության քաղաքական վախճանից հետո միայն գարշահոտություն է մնալու

Կորոնավիրուսի մասին խոսելիս միշտ Բելառուսն է մտքովս անցնում: Բազմափորձ և հեռատես Լուկաշենկոն ի սկզբանե հայտարարեց, որ վիրուսը պետք է բնական ճանապարհ անցնի, հասնի գագաթնակետին և հետո նվազի, իսկ տնտեսությունը կաթվածահար անելով` լավ բանի հնարավոր չէ հասնել: Այսօրվա դրությամբ Բելառուսում արձանագրվել է 580 մահ, իսկ պինցետի և օղու երկիր դուխով Հայաստանում` 1000, այսինքն` երկու անգամ ավելի: Ստացվում է, որ Լուկաշենկոն կարողացավ դիմաակայել է, թե՛ կորոնավիրուսին, թե՛ սորոսավիրուսին, ինչի տարոսը ես մաղթում եմ մեզ:

Բայց այդ տարոսը չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխում է փողոցից եկած նիկոլախմբակը` այդ հեղափոխական կոչված անօգուտ կույտը, որը պետք չէ ո՛չ բնությանը, ո՛չ մարդկությանը, ո՛չ էլ տիեզերքին: Նույնիսկ աղբից բիոլոգիական նյութեր են սարքում, բայց այս կառավարության քաղաքական վախճանից հետո միայն գարշահոտություն է մնալու:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը