Ժողովրդին դարձնելով անմեղ մեղավոր՝ այս խեղկատակների հավաքախումբը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից ու դիմում է ցանկացած հակամարդկային ու հակաօրինական քայլերի
Երբ համաշխարհային պանդեմիան հասավ մեր պետությանը, այս տարվա մարտ ամսից ներկայիս իշխանությունները երկրի վարչապետի գլխավորությամբ սկսեցին հեգնական և թեթևամիտ սրամտություններ անել։ Այն սկսվեց Նիկոլ Փաշինյանի՝ պինցետով և օղիով վիրուսին վերացնելու զավեշտից և ավարտվեց առողջապահության նախարարի զրույցով լրագրողների հետ, երբ վերադարձել էր արտերկրից ու կատակում էր, թե իբր հիմա բոլորին վարակելու է։ Ահա հենց այսպես սկսվեց պայքարը մեր երկրում համավարակի դեմ, իրավիճակը հենց սկզբից չգնահատվեց ճիշտ,մասնակի շրջափակումը երկրում չիրականացվեց, այն, չնայած վնասելով տնտեսությանը՝ կկանխեր հետագա բարդությունները։ ՈՒ կարծես ստեղծվեց մի մթնոլորտ, որը իր մեջ թվացյալ ներառում էր պայքարի արդյունավետ տեսակ, որը սակայն ոչ մի արդյունավետություն չտվեց, դրանցից առաջինն էր դիմակ կրելը նույնիսկ բացօթյա տարածքներում, տեղաշարժման թերթիկով տանից դուրս գալը, սոցիալական հեռավորություն պահպանելը ու նմանատիպ պրիմիտիվ հրամաններ տխրահռչակ, ձախողյալ պարետ Տիգրան Ավինյանի կողմից։ ՈՒ քանի դեռ ողջ Հանրապետությունում մի մեծ ներկայացում էր սկսվել «քաղաքացի, ոստիկան ու տուգանք» եռաչափ պատկերով,ժողովուրդը հայտնվեց սոցիալ-տնտեսական շատ վատ իրավիճակում։ Պետական աջակցության ծրագրերը, որոնք բավական չէին, որ եղան միանվագ ու շատ անհասկանալի քաղաքացիների համար,թե ով և ինչ պայմաններով կարող է դրանցից օգտվել, նաև ոչ մի կերպ չապահովեցին այն քաղաքացու ապրուստի միջոցը, ով արդեն ամիսներ շարունակ մնացել էր առանց աշխատանքի։ Երկրում բողոքի ալիքի հետ հավասար երկարաձգվում է արտակարգ իրավիճակը,քանի որ այն չի դրսևորվում պայքարի միջոց հիվանդության դեմ, այլ բռնի պայքար՝ ժողովրդի ձայնի ու վրդովմունքի դեմ, կանխելու բողոքի ցույցերն ու անհաշտությունները այս խայտառակ իշխանությունների հետ։ Քանի որ ի սկզբանե թեթևամիտ վարչապետն ու իր ենթակաները տապալել էին բոլոր նախապատրաստական ծրագրերն ու քայլերը վարակի պայքարի դեմ, որոշեցին ամեն ինչ բարդել ժողովրդի վրա՝ ասելով, որ մենք անկազմակերպ ազգ ենք, անպատասխանատու ենք ու չենք սիրում օրենքը։ Այնինչ մենք շատ էլ կազմակերպված ազգ ենք ողջ մեր տարածաշրջանում։
Ժողովրդին դարձնելով անմեղ մեղավոր, այս խեղկատակների հավաքախումբը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից ու դիմում է ցանկացած հակամարդկային ու հակաօրինական քայլերի, դրանցից մեկն էլ «ՀՊԱՐՏ», բայց իրականում կարիքավոր ու առողջական խնդիրներ ունեցող մարդկանց տուգանելն ու սովի մատնելն է։
Մտացե՛ք, հարգելի հայրենակիցներ ու հասկացե՛ք վերջապես, որ այս ամենը արվում է մեկ նպատակի համար և այդ նպատակը իշխանության մնալն է ամեն ինչի գնով, նույնիսկ մարդկանց կյանքի ու արժանապատվության։

Շուշաննա Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից