Կարծիք

07.08.2020 15:24


Եթե սա աղբահանություն է, ապա Հայկ Մարությանն էլ Ռոբերտ դե Նիրոնա (տեսանյութ)

Եթե սա աղբահանություն է, ապա Հայկ Մարությանն էլ Ռոբերտ դե Նիրոնա (տեսանյութ)

Սա Երևանի Լենինգրադյան 23/7 հասցեն է, որտեղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տրվել է օրենքով չնախատեսված, մեղմ ասած ապօրինի շինարարության թույլտվություն: Շինթույլտվությունը այս պահին կասեցված է դատարանի որոշմամբ, սակայն լայն թափով կատարվում են հողային աշխատանքներ, որոնք քաղաքապետարանը անվանում է՝ աղբահանություն:

Երեսպաշտությունը պարզապես անսահմանափակ է, որևէ իրավապահ մարմին որևէ կերպ չի արձագանքում: Նոր Հայաստան... ո՞ւմ եք ձեռ առնում։ Տարոն Մարգարյանին անուն կպցնելով, սև-սպիտակ բաժանելով տակից հանգիստ անում եք ձեր կեղտոտ գործերը: Եթե այն ինչ պատկերված է նկարներում և տեսանյութում աղբահանություն է, ապա Հայկ Մարությանն էլ Ռոբերտ դե Նիրոնա:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը