ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, թե կոալիցիոն ուժերը խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել միասնական ցուցակով։ Ավելի ճիշտ, նրա ցանկությունն էր այդպիսին։ Այդպիսով Բաղդասարյանը, փաստացի, խոստովանել է, որ իր ղեկավարած կուսակցությունն ԱԺ ընտրություններին առանձին մասնակցելով՝ հինգ տոկոսը հաղթահարելու որևէ շանս չունի և իր ու իր թիմակիցների գոյությունը քաղաքական դաշտում քարշ տալու միակ տարբերակը մնում է իշխանական սայլին կցվելը։ Արձանագրենք, որ Ա. Բաղդասարյանն իրատես մարդ է և խոստովանել է այն, ինչ գիտեն բոլորը։
2008–ին իր ընտրազանգվածին «քցած» Բաղդասարյանը, որքան էլ որ փչեն ՕԵԿ փուչիկը և այն համալրեն տարատեսակ օդիոզ դեմքերով, լավ հասկանում է, որ իշխանական կերակրատաշտին մոտիկից շփվելու իր այսօրվա վիճակը երկար շարունակվել չի կարող և փորձում է «յակռվել» ՀՀԿ–ին։
ՕԵԿ նախագահի միասնական ցուցակով գնալու միակ փաստարկը, թերևս, այն է, որ այն ինչ արեց իր հետ Սերժ Սարգսյանը՝ ուղղակի պարտավոր է «ամուսնանալ»։ Այսինքն՝ Արթուր Բաղդասարյանը, պատկերավոր ասած, փորձում է մնալ Ս. Սարգսյանի վրա և առաջարկում է «զագսի» միասնական թղթով հաստատել իրենց «արտաամուսնական» կապը։
Օբյեկտիվ իրականությունն այն է, որ միասնական ցուցակը ձեռնտու է միայն ՕԵԿ–ին, քանի որ առանձին մասնակցության դեպքում Բաղդասարյանի գլխավորած թիմի շանսերը զրոյական են ու դա հասկանալով էլ ԱԽՔ–ը փափագում է միասնական ցուցակ։
Միասնական ցուցակը ձեռնտու չէ ՀՀԿ–ին, որը հազիվ թե ցանկանա ավելորդ ուտող բերան ունենալ ու իր հետ ման տալ քաղաքական դիակի։ Հանրապետականում հասկանում են, որ միասնական ցուցակի պարագայում ՕԵԿ–ը նաև իրենց հաշվին է խորհրդարան խցկվելու, իսկ դա իրենց պետք չէ։
Բաղդասարյանի երազած ձևաչափը ձեռնտու չէ նաև ԲՀԿ–ին, քանի որ Ծառուկյանի գլխավորած ուժն ԱԺ անցնելու խնդիր չունի և տրամաբանական չէ, որ ցանկանա պատգամավորական իր տեղերից մաս հանել մի կուսակցության, որի այսօրվա գոյությունը իներցիայի ու քստմնելի դավաճանության արդյունք է։
Այնպես որ Արթուր Բաղդասարյանը իշխանական դաշտի և ընդհանրապես ողջ քաղաքական դաշտի բալաստ է, որի քաղաքական մահկանացուն կկնքվի ԱԺ առաջիկա ընտրությունների ժամանակ և հայ ժողովուրդը վերջնականապես հրաժեշտ կտա հորինված մի կուսակցության, որն այդպես դաժանաբար խաբեց իր ընտրողներին։
Տարոսը մյուս բալաստներին ու Սերժ Սարգսյանի մյուս հաճախորդներին կամ հաճախորդացման ձգտող սուբյեկտներին, նրանց, ովքեր պահանջում, խնդրում ու փափագում են «Եղիազարի» հետ «ֆորմալ երկխոսել», բայց վերջինս «պասլատ» է անում քաղաքական դաշտում պառաված օրիորդի վարքագիծ դրսևորող «փողոցային» բալաստներին։
Բալաստը

Կարեն Հակոբջանյան