Լրահոս

07.08.2020 12:29


Սյունիքի մարզում 24-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և 80 մետր գլորվելով՝ հայտնվել գետում. վարորդի երկվորյակ եղբայրը տեղում մահացել է, քույրն ու ինքն էլ տեղափոխվել են հիվանդանոց

Սյունիքի մարզում 24-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և 80 մետր գլորվելով՝ հայտնվել գետում. վարորդի երկվորյակ եղբայրը տեղում մահացել է, քույրն ու ինքն էլ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում 24-ամյա Գարիկ Ս-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 181.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 80 մետր շրջվելով՝ հայտնվել գետում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գարիկ Ս-ն և ուղևոր՝ 33-ամյա Ժաննա Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ 24-ամյա Ալիկ Ս-ն տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները ձորից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Մահացածն ու վիրավոր վարորդը երկվորյակ եղբայրներ են, իսկ կինն էլ նրանց քույրն է։

Այս խորագրի վերջին նյութերը