Փաշինյան, տե՛ս, թե էն Վրաստանի «հակահեղափոխական» վարչապետն ինչ է անում
Չէ, հարևան Վրաստանի կառավարությունն ու վարչապետ Գիորգի Գախարիան լրիվ մեզ ձեռ են առնում: Ավելի ճիշտ, Հայաստանի վարչապետ ձևակերպված Նիկոլ Փաշինյանին են ձեռ առնում ու ծաղրում: Ախր շատ «հակահեղափոխական» են։
Խնդրեմ, հիացեք, բա սա ծա՞ղր չէ, ի՞նչ է. «Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին»: Այս մասին Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան:
Հիմա ավելի կոնկրետ:
Հայերն ու վրացիները ոչ միայն բազմահազարամյա հարևան, այլև բարեկամական ժողովուրդներ են, ավելին՝ իրենց հանրային, կենցաղավարման, նիստուկացի, կարգապահության առումներով ունեցած ազգային առանձնահատկություններով հանդերձ, նաև բավականին նման ու համեմատելի:
Վրաստանում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1206 դեպք, Հայաստանում՝ 39819: Վրաստանում մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, Հայաստանում մահացել է 772 մարդ, իսկ եթե «այլ պատճառների» տակ նշված մահերն էլ հաշվենք՝ 1000 քաղաքացի: Վրաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահերի թիվը կազմում է 4 դեպք, Հայաստանում՝ 260: Վրաստանում 1 միլիոն բնակչի հաշվով թեստավորման ցուցանիշը 60293 է, Հայաստանում՝ 57899 (սա այն դեպքում, որ Հայաստանը բնակչության ընդհանուր թվով զիջում է Վրաստանին, և մեր երկրում վարակը բազմապատիկ տարածված է):
Շարունակե՞նք: Թե՞ նախքան շարունակելը «արտակարգ դրության» ետևում պախկված Հայաստանի փաշինյանական իշխանության՝ կոնկրետ կորոնավիրուսի վարակին դիմակայելու առումով պատասխանատվության ենթակա պարգևավճարյալ «թավշապաշտոնյաների» երեսին դաղենք այս խայտառակ համեմատությունը: Եվ այն, որ Հայաստանում վիճակը կորոնավարակի տարածման ու հետևանքների առումով խայտառակ անհամեմատելի է հարևան Վրաստանի հետ, բացառապես ՀՀ կառավարության, անձամբ Նիկոլ Փաշինյանի «շնորհքն» է:
Բայց շարունակենք: Վրաստանի կառավարությունը, վարակի տարածման դեմ պայքարն սկսելու առաջին պահից մինչև օրս իր վրա է վերցրել քաղաքացիների՝ մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիայի և մինչև 200 խմ բնական գազի սպառման կոմունալ ծախսերը: Ավելին, հիմա էլ հայտարարում է, որ այդ աջակցույթունը շարունակելու է նաև առաջիկա ձմռանը:
Փաշինյանի կառավարությունը նման մի բան արել է միանվագ, որքան հիշում ենք, մարտին («Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի» 9-րդ և 11-րդ միջոցառումներ): Իսկ հետո տպավորվել է հենց այն, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ, առանց ամաչելու, հոխորտաց ու սպառնաց քաղաքացիներին, որ եթե կոմունալ վճարումները ուշացնեն, ապա նրանց գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը կդադարեցվեն, ու մի քանի հազար բնակարանների էլեկտրամատակարարումը դադարեցվել էլ էր:
Եվ մինչ Վրաստանի վարչապետն ու կառավարությունը նման «հաԳահեղափոխական», «դիշովկա» հայտարարություններ են անում, որ ձմռանն էլ կշարունակեն գազի, էլեկտրաէներգիայի վճարումների հարցում կոնկրետ չափով աջակցությունը, Հայաստանի վարչապետն ու կառավարությունը (ոստիկանության «ձեռամբ») շարունակում են դիմակային տուգանքով մտնել մարդկանց գրպանը, կլպել 10 հազարական դրամ՝ ինչը այսօր շոշափելի գումար է դարձել շատ-շատերի համար:
Կարճ ասած՝ մինչ Վրաստանի կառավարությունը մտածում է իր պետության քաղաքացիներին ծանր վիճակում աջակցելու մասին (հարցը միայն կոմունալները չեն), Հայաստանի կառավարությունը մեր երկրի քաղաքացիներին դիտարկում է որպես «տուգանքի մատերիալ» (տասնյակ հազարավոր տուգանային արձանագրություններ են կազմվել), ձայնազուրկ, իրավազուրկ, «թավշի» ու սորոսի ստրուկ, քաշքշում է, վիրավորում է, պարտադրում է լրացուցիչ ծախսեր անել դիմակների վրա:
Չգիտեմ, թե Վրաստանի գործող իշխանությունը քանի՞ տոկոս ձայն է ստացել ընտրություններում, ու դա ինձ չի էլ հետաքրքրում: Չգիտեմ, թե Վրաստանում իշխանությունն ինչքանո՞վ է «ժողովրդակա՜ն, սիրո՜, թավշյա՜ (բլա-բլա-բլա)...»: Չեմ իմանում, թե Գախարիան քանի՞ անգամ է ասել, որ «սիրում ու խոնարհվում է բոլորի առաջ», ու դա էլ իր ու Վրաստանի հասարակության խնդիրն է: Բայց տեսնում եմ, որ կոնկրետ կորոնավիրուսին ու դրա հետևանքներին դիմակայելու համար Վրաստանում աշխատում են, աշխատում են լարված, օրնիբուն, առանց փարիսեցիական ու ձևիստական (չնայած վրացիները դրանից հեռու չեն, առհասարակ) «սիրազեղումների»:
Ու տեսնում եմ նաև, որ Հայաստանի ժողովրդակա՜ն, լիգիծի՜մ, 250 տոկոս ձայներով ընտրվա՜ծ փաշինյանական իշխանությունը քիչ չէ, որ հազվագյուտ ապաշնորհություն է դրսևորել վարակի դեմ պայքարի հարցում՝ այդպիսով ու այդ չափով մեղավորություն ունենալով 1000 քաղաքացու մահանալու համար, դեռ մի բան էլ տուգանքով ու ոստիկանով վրա է տալիս հասարակության վրա, լեզվանիություն անելով մեղադրում... հասարակությանը, քաղաքացիներին, «հակահեղափոխականներին»...
Հա, ի դեպ, ասում են, որ Վրաստանը արդեն նաև երկրի սահմաններն է բացում զբոսաշրջիկների համար ու արդեն առաջին այցելուները կան ...
Կարճ ասած, մարդ կա՝ կառավարում է, մարդ էլ կա՝ կառաՎԱՐԻ է տալիս:

Արմեն Հակոբյան