Այս իշխանությունն ինքնապաշտպանության է պատրաստվում, ժողովրդին ճնշելու, այլախոհությունը լռեցնելու նոր գործիք է ստեղծում
Ենթագիտակցության պոռթկում
«Պարեկային ծառայությունում որևէ հին, օգտագործված բան պետք է չլինի, սկսած ատրճանակից, շարունակած՝ հագուստով, վերջացած՝ մեքենաներով, կապի միջոցներով: Ամեն ինչը պետք է լինի նոր, զրոյից ստեղծված»: «Կարելի է մի տեղ մի բան ավելի պակաս կառուցել, բայց նորը դարձնել լիարժեք նոր»: Սա նիկոլ Փաշինյանն է ասել կառավարության նիստում:
Ես կընդունեի այդ միտքը, եթե ասեր, որ ոստիկանությունում նոր ձրիակեր կառույց ստեղծելու փոխարեն կարելի է նոր ջրամբար կառուցել, հին ու վտանգավոր պոչամբար վերացնել, վերջապես մետրոյի նոր կայարան կամ երկաթուղի կառուցել: Բայց ո՛չ, այս իշխանությունն ինքնապաշտպանության է պատրաստվում, ժողովրդին ճնշելու, այլախոհությունը լռեցնելու նոր գործիք է ստեղծում: Եղածը իրեն չի բավարարում, որովհետև հասկանում է, որ արտակարգ դրությունն անվերջ չէ, մարդիկ շուտով իրենց իրավունքների համար փողոց են դուրս գալու, իսկ հին ոստիկանությունը, ինչպես նախկիններին գցեց, այնպես էլ իրենց է գցելու:
Այս իշխանությանն ի՛ր օպրիչնիկներն են պետք, հավատարիմ միմիայն իրեն: Ոչինչ, որ մի տեղ խարխուլ դպրոց կմնա, մի տեղ ծննդատուն կփակվի, մեկը, գույքահարկից կքած՝ հայրական օջախը կվաճառի...

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից