«Կախարդական փայտիկը» չգիտեմ, թե ինչպե՞ս, գուցե փոշով է պատվում ինչ-որ տեղ՝ կառավարական «դաչաների» խորդանոցում, բայց այ, «Հեքիաթային ռեզին» Փաշինյանն ու իր անձեռնահաս իշխանությունը գտել են: Այդ «Հեքիաթային ռեզինն» էլ անուն ունի՝ «արտակարգ դրություն»: Կա թյուր տպավորություն, որ այն ինչքան երկարաձգես, այդքան կձգվի ու մի բան էլ՝ դեռ երկարագվելու տեղ կունենա: Սակայն այս «ռեզինը», չնայած «հեքիաթային» մակդիրին, իր մյուս ցեղակիցների նման մի վատ հատկություն ունի. անհարմար պահի կարող է առաձգականությունն ընդհատվել և դաղել իրեն ձգող-ձգձգողին:
Չթաքցնեմ: Տեղեկությունը, որ Փաշինյանի կառավարությունը ցանկանում է ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը, այսինքն, հենց միայն այդ տեղեկության վերնագիրը երկրաշարժեց ոչ թույլ նյարդային համակարգս: Դատելով սոցցանցային ոչ մեջբերելի արձագանքներից՝ ոչ միայն ի՛մ նյարդային համակարգը:
Բայց թոթափենք վրդովմունքն ու համեմատաբար դրական բաների վրա էլ ուշադրություն դարձնենք ու հրավիրենք:
Դրական բան 1. ՀՀ պարետ Ավինյանն ասաց, թե սա է լինելու արտակարգի վերջին երկարաձգումը: Մի հին գովազդի հանգույն՝ այդպես էլ ուզում ես հարցնել. «Լա՞վ եք մտածել»: Այսինքն՝ հաստա՞տ, վերջինն է լինելու: Մարդ քիչ է մնում բակում խաղացող երեխաների նման ասի «դե ասա՝ «հորս արև»...
Դե ինչ, չնայած իշխանության համառ ջանքերին, հուսով եմ, կձգենք մինչև սեպտեմբերի կեսերը, գոնե համոզվելու համար, որ սա վերջին երկարաձգումն է:
Դրական բան 2. Ասվեց, որ այս՝ ենթադրյալ վերջին երկարաձգման սկզբից վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը: Այսինքն, մարդիկ արդեն կկարողանան երկիր գալ-գնալ: Էլի բան է, ինչպես ասվում է:
Դրական բան 3. Հայտարարվեց, որ ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումներ ևս վերանայվելու են: Այստեղ կարևորն այն է, որ արտահանման ապրանք ունեցող ընկերությունների վերջին շնչից հետո դա չլինի:
Դրական բան 4. Ինչպես ԱԻՆ-ի շրջիկ բարձրախոսով կասեին՝ «ախթո՛ւնգ, ախթո՛ւնգ...», կներեք, անշուշտ, «ուշադրություն, ուշադրություն» պիտի ասեի, ուղղակի արտակարգի երկարաձգումն ու պոլիցայների պահվածքը շփոթեցրին զիս: Հա, ուշադրությո՛ւն, ՀՀ պարետը հայտարարեց աներևակայելի բան՝ «վերանայվելու են հանրահավաքներ և հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը»:
Այ, այդ 4-րդ «դրական բանի» վրա էլ թեթևակի կենտրոնանանք: Ճիշտ է, հստակ չի ասվում, թե ի՞նչ նկատի ունի Փաշինյանի կառավարության ներկայացուցիչը, երբ ասում է՝ «վերանայվելու են հանրահավաքներ և հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը»: Իսկ գուցե նա ամենևին էլ նկատի չունի՞ այդ դեսպոտիկ արգելքը վերացնելը: Ի՞նչ իմանաս, թե նրանց մտքին ինչ կա, միգուցե վերանայում ասելով նկատի ունեն այնպիսի մի բան, որ այսուհետ բողոքի ակցիա անողներին Փաշինյանի անձնական ոստիկանները ոչ թե խեղդատանջ են անելու, այլ «մարդասիրաբար» տեղում գնդակահարելո՞ւ են: Նման իշխանությունից ինչ ասես՝ կարելի է սպասել:
Բայց մնանք «դրական ընկալման» տիրույթում: Ենթադրենք, Ավինյանը նկատի ունի, որ արտակարգի վերջին երկարաձգման ընթացքում չեն արգելվելու հանրահավաքները, «հանրային միջոցառումները»: Այսինքն, ոստիկանական բիրտ ուժով իշխանությունները չեն արձագանքի օրինական հանրահավաքներին, այլ կտուգանեն՝ դիմակը ծուռ դնելու կամ չկրելու համար:
Այսքան «դրական բաներ»-ից հետո հարց է ծագում նաև, թե էլ ինչո՞վ է դրությունն արտակարգ մնում, որ մի բան էլ՝ երկարաձգում են: Մինչ այժմ դա արվում էր, որպեսզի իշխանության նկատմամբ կուտակված դժգոհությունը հրապարակավ չարտահայտվի, իսկ արտահայտողներն էլ հետապնդվեն (միայն ձևականորեն «օրինական հիմքով»): Բայց եթե այդ արգելքն էլ հանվում, էլ երկարաձգելու իմաստը ո՞րն է...
Ա՜խ, հա, դիմակնե՜րը: Ավելի ճիշտ՝ դիմակատուգանքնե՜րը: Վայ-կառավարիչների ու «ծակ պրոֆեսոր» դեպուտատների պարգևավճարի միջոցները պիտի՞ ապահովվեն, երեխեքը տուն են պահում, դե մեր ժողովուրդն էլ, գիտեք, ինչ անում է՝ «էրեխեքի համար է անում»...
Ինչ վերաբերում է հանրահավաքների արգելքի հնարավոր վերացմանը, ապա դրանից ամենևին պետք չէ ենթադրել, որ անմիջապես հետո Երևանի փողոցները հանրահավաքավայրերի կվերածվեն: Հազիվ թե: Հակառակը, հնարավոր է, այդ արգելքի վերացումը արվելու է առավելապես այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանն անի այն, ինչի մասին մի որոշ ժամանակ առաջ սպառնադղորդ հնչերանգով ասում էր՝ «բա որ մե՜նք հանրահավաք անենք...»: Գուցե պոպուլիստի սիրտը մե՜ծ հանրահավա՞ք է ուզում: Քավ լիցի, դա հիմա ընդհանրապես խնդիր չէ. ոստիկանությունն ու պետական կամ վարչական ռեսուրսները կան ու կան: Ցուցադրություն էլ կարող են կազմակերպել: Բայց եթե անգամ Փաշինյանի հույսը հանրահավաքային «մուսկուլ ցուցադրելն» է, ապա միևնույն է, դա խորը ինքնախաբեություն է:
Հա, կհավաքեն որոշակի թվով մարդկանց: Հա, իրենք իրենց գլուխը կգովեն, Նապոլեոն ու կորոնավիրուսի «ողնաշար ջարդող» կներկայանան կամ կերևակայեն: Բայց Փաշինյանի իշխանությունը, ըստ էության, թե՛ բարոյապես, թե՛ գաղափարապես վաղուց է մերկ, սնանկ ու տապալված: Ասենք, եթե մինչ այս պարզապես բոբիկ էին, հիմա արդեն նաև մերկացված են ու ինքնաբացահայտված, թե ովքեր են, ինչ են ուզում և ինչ օտար շրջանակների պատվերով: Դա, անկախ այն բանից՝ «արտակարգը» կերկարաձգե՞ն, թե՞ պրեմիա ստանալու իրենց ժամկետը:
Երկարաձգվելուց ժամկետանց դարձած «արտակարգ»

Արմեն Հակոբյան