Հայ Յեղափոխական Դաշնակցության ամբողջ ընտանիքի անունից, ի հայրենիք և ի սփյուռս աշխարհի, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և լիբանանահայությանը, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ահավոր պայթյունի հետևանքով արձանագրված մարդկային, բարոյական և նյութական անգնահատելի կորստի և վնասների համար:
Մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին, կամք ու կորով` լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին, դժվարին այս պայմանները հաղթահարելու համար:
Մեկ անգամ ևս հաստատում ենք, որ Լիբանանի մեր համայնքը եղել է, է՛ ու կմնա հայ ժողովրդի կարևոր մեկ օղակը, որը մի՛շտ ու անվերապահորեն իր առավելագույնն է նվիրաբերել մեր ժողովրդի հավաքական բագինին, և մղձավանջային պայմանների բերումով այսօր ի՛նքն է գտնվում աննախընթաց լրջագույն մարտահրավերների դիմաց: Վերջին մեկ տարվա ընթացքում երկրում տիրող քաղաքական անկայունությունը, ընկերային-տնտեսական-ֆինանսական ճգնաժամը, թագավարակը եւ այս բոլորին զուգահեռ սարսափելի պայթյունը իրավամբ դարձել են անտանելի ու անհասկանալի` մարդկային բանականության համար։
ՀՅԴ Բյուրոն, ահասարսուռ պայթյունի առաջին իսկ վայրկյանից, մնայուն կապի մեջ է Լիբանանի Կենտրոնական կոմիտեի հետ և մոտիկից հետևում է դեպքերի զարգացմանը: Հարվածը և ստացած մարդկային, բարոյական ու նյութական վնասը աննախադեպ է:
Վստահ ենք, որ Հայաստանի և Արցախի մեր պետությունները պիտի գործնականորեն օժանդակություն ցուցաբերեն լիբանանահայ համայնքին:
Կոչ ենք ուղղում հայրենի և աշխարհասփյուռ մեր ժողովրդին ճգնաժամի այս պահին ամուր կանգնելու լիբանանահայության կողքին:
Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր Մարմինները, երիտասարդական/ուսանողական միավորները, ինչպես նաև մեր ուղեկից միությունները` ՀՕՄ, Համազգային, ՀՄԸՄ, Հայ Դատի գրասենյակները եւ հանձնախմբերը՝ իրենց ամբողջ ներուժը արդեն իսկ զորաշարժի են ենթարկել ի խնդիր Լիբանանանի հայության օժանդակության:
Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրավենք այս արհավիրքը և մեկ անգամ ևս ապացուցենք մեկ ու միասնական ազգ լինելու մեր հավատամքը:
ՀՅԴ Բյուրոյի կոչը

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ