Լրահոս

06.08.2020 10:56


2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 233 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 233 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 233 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39819-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1000-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 706 է, ընդհանուր առողջացածներինը՝ 31556, փաստացի բուժվողներինը՝ 7738: Մեկ օրում թեստավորվել է 1588 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 171600 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը