Լիբանանում հայ խաղաղապահները հեռու են պայթյունի վայրից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Լիբանանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք բավական հեռու են գտնվում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վայրից:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ։ Դեսպան Վահագն Աթաբեկյանն այսօր առավոտյան կապի մեջ է եղել նրանց հետ։ Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»,-ասաց Նաղդալյանը:
Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժեր» (UNIFIL) առաքելությանը: UNIFIL-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ մի քանի խաղաղապահ է տուժել, որոնք բժշկական օգնության համար տեղափոխվել են առողջապահական հաստատություններ: Չի նշվում, թե որ երկրի զորախմբից են վնասված խաղաղապահները:
Լիբանանում հայ խաղաղապահները հեռու են պայթյունի վայրից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Լիբանանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք բավական հեռու են գտնվում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վայրից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: