Վանաձորում BMW-ի և Mercedes-ի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 23-ամյա ուղևորուհին մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 4-ին, հիվանդանոցում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Հ. Խաչատրյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 30-ին Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի 3 հասցեի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Նյութերի նախապատրաստման ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը պարզվել է, որ Mercedes-ը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Ա․ Յոլչյանը, BMW-ն վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Է․ Պետրոսյանը։
Վթարի հետևանքով «Վանաձոր» ԲԿ են տեղափոխվել Հ. Խաչատրյանը, Վանաձորի բնակիչներ՝ 28-ամյա Լևոն Ղամբարյանը, 18-ամյա Է․ Չատինյանը և 20-ամյա Ա․ Խաչատրյանը։
Հուլիսի 30-ին ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 22:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի վրա 6 հասցեի մոտ բախվել էին Mercedes մակնիշի և BMW մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով BMW-ի ուղևորը քաղաքացիների և փրկարարների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: