Կարծիք

05.08.2020 07:41


Մասնագիտական և մարդկային արժանապատվություն

Մասնագիտական և մարդկային արժանապատվություն

Արդեն հայտնի են ՍԴ արհեստականորեն թափուր դարձած դատավորների տեղերին հավակնող թեկնածուների անունները՝ կառավարության (Նիկոլ Փաշինյանի) կողմից՝ Վահրամ Ավետիսյան, ԲԴԽ-ի կողմից՝ Երվանդ Խոնդկարյան, նախագահի կողմից՝ Արթուր Վաղարշյան։ Երեք թեկնածուներից ոչ մեկին չեմ ճանաչում և նրանց մասնագիտական կարողությունների մասին կարծիք չեմ կարող հայտնել, անկախ այն բանից, որ նրանցից երկուսը գիտության դոկտորներ են։

Ինքս մնում եմ նախկինում հնչեցրած կարծիքս․ «Ցանկացած իրավաբան, եթե հարգում է իր մասնագիտությունը, հետևաբար ունի նաև մասնագիտական արժանապատվություն, պետք է հրաժարվի իրեն ՍԴ անդամի թեկնածու առաջադրումից, առնվազն մինչև ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ երեք անդամների գանգատների մասին որոշումը»։

Փաստորեն, հնարավոր առաջադրվող թեկնածուներից մասնագիտական նաև մարդկային արժանապատվությամբ օժտված իրավաբանի օրինակ ծառայեց միայն Գոռ Հովհաննիսյանը։ Ինչու նաև մարդկային, քանի որ այն հավատաքննությունը, որ իրականացվեց նրա և Արթուր Վաղարշյանի նկատմամբ ԱԺ-ում իմքայլական «բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված» պատգամավորների կողմից, իրեն հարգող ոչ միայն իրավաբան, այլև որևէ անձ այլևս կհրաժարվեր այնտեղ «լիկվիդ» հանձնելուց։ Բայց իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Վաղարշյանը համաձայնեց․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը