Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է։ Իսկ դա նշանակում է, որ նա
1.չի կարող որոշում ընդունել, քանզի որոշում ընդունելը նշանակում է պատասխանատվություն վերցնել, ինչը ներհատուկ չէ պոպուլիստներին,
2.փորձում է դուր գալ բոլորին,
3.չունի սկզբունքներ։
Ամուլսարի հանքի հարցում Նիկոլը «քաշվել» է։ Քանզի ստիպված է որոշում կայացնել, որը կբավարարի բոլոր կողմերին ու միաժամանակ խուսափել որոշման պատասխանատվությունից։ Բայց այդպես չի լինում։
Ամուլսարի շուրջ ստեղծված պատմության թիվ մեկ ու միակ մեղավորը «ժողովրդի» վարչապետն է։ Նա չի կարողանում որոշում ընդունել, իսկ ընդունած որոշումն էլ չի կարողանում կյանքի կոչել։ Արդյունքում դժգոհ են մնում բոլորը, այսինքն՝ բոլորին բավարարելու նիկոլական ցանկությունը հակառակ արդյունքն է տալիս։
Մինչդեռ ամեն ինչ շատ հստակ էր։ Եթե հանքը վնաս է Ջերմուկի ջրերին ու Սևանին, ապա չպետք է շահագործվի, իսկ եթե վնաս չէ, ապա պետք է ոսկին արդյունահանվի, հատկապես երբ գինը «թռել է պատալոկ»։
Սկզբում Նիկոլն այդպես էլ հայտարարում էր։ Բյուջեից 400 հազար դոլար ծախսեցին, փորձաքննություն անցկացրեցին, բայց որոշում չկայացվեց, քանզի Նիկոլը վախեցավ հեղափոխության սորոսաթուրքական փայատերերից։
Այն, ինչ հիմա կատարվում է Ամուլսարում, Նիկոլի ձախողումն ու ապալեգիտիմացումն է։ Նա հիմա թաքնվել է սեռական օրգանների հետ առնչվող մականուն ունեցող նորանշանակ նախարարի ու ոստիկանության հետևում։ Եվ այս մարդը պատերազմի ժամանակ կատարելու է բանակի գլխավոր հրամանատարի ֆունկցիա՞ն։ Որոշում կայացնելու ունակություն չունեցողն ինչպե՞ս կարող է բանակ ղեկավարել, այն էլ՝ պատերազմի ժամանակ։
Ամուլսարն՝ ընդդեմ նիկոլական պոպուլիզմի

Կորյուն Մանուկյան