Երկու տարի առաջ իրականացված «թավշյա հեղաշրջման» կարևորագույն ձեռքբերումներից, չեմ վախենա ասել՝ նվաճումներից մեկը եթե ոչ՝ ամենից կարևորը այսպես կոչված «ՔԱՂհասարակության» կամ «ՔԱՂհասարակական» կազմակերպությունների փուչիկի պայթեցումն էր:
Այո՛, երկու տարի ու մի երկու ամիս առաջ տեղի ունեցած «թավշյան», առավել ևս՝ հաջորդող ընթացքը, այսինքն՝ այս երկու տարվա անցուդարձը լիովին բացահայտեցին այսպես կոչված «ՔԱՂհասարակության», «ՔԱՂհասարակական» կազմակերպությունների և դրանց դեմք-դեմքուհիների կեղծավոր, երեսպաշտ, ձևական, ապազգային բնույթն ու բարոյական ցածր նկարագիրը:
Դրա համար շատ բան պետք չէր: Ընդամենը այդ «ՔԱՂհասարակական» վոժդիկներն ու ներկայացուցիչները դարձան «թավշյա հեղաշրջման» շահառու, դարձան իշխանության բաղկացուցիչ մաս (պարտադիր չէ՝ պաշտոնյա, չնայած պաշտոնյաներ ևս կան նրանց շարքերում, այդ թվում՝ բարձրաստիճան) և... վերջ: Դեպքերի ընթացքն ու զանազան եղելություններ ընդամենը օգնեցին, որ դրանք ինքնաբացահայտվեն, ժողովրդին ներկայանան իրենց անհրապույր էության ամբողջ մերկությամբ:
Թերևս մեկ ձեռքը բավարար կլինի՝ մատների վրա հաշվելու այն անձանց, ովքեր 2018-ի «հեղափոխություն»-իշխանափոխությունից հետո առնվազն ձգտել են հավատարիմ մնալ նախքան այդ իրենց, այսպես ասենք՝ դավանած ու քարոզած, պաշտպանած սկզբունքներին, մոտեցումներին, գործունեությանը: Հատ ու կենտ մարդիկ:
Իսկ ի՞նչ եղան այն բոլոր «քաղհասարակական» իրավապաշտպանները, կանանց ու երեխաների իրավունքներ պաշտպանողները, չգիտեմ՝ խոսքի ազատության, առհասարակ, մարդու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարության համար պայքարողները: Ավելի ճիշտ՝ նվաստացուցիչ ընկալում ստացած «պայքարիստները»:
Նրանք ֆիզիկապես, իհարկե, ոչ մի տեղ չեն անհետացել: Պարզապես տաքուկ-փափուկ-համարավետ տեղավորվել են իշխանության «ընդերքում» կամ մերձակայքում:
Անցած երկու տարին բավարար էր համոզվելու համար, որ այս «գրանտասուն», ինչպես ժամանակին ասում էին՝ «գրանտակեր» երփներանգ համայնքն ու դրա երևացող «դեմքերը» թքած ունեն և՛ մարդու իրավունքների, և՛ ընդհանրապես իրավունքների ու իրավապաշտպանության, և՛ օրենքների և օրինականության, և՛ խոսքի ու մամուլի ազատության ու ազատությունների, և՛ ժողովրդավարության վրա:
Այսինքն, նախկինում սրանք թվարկվածն ընդամենը օգտագործել են որպես նախ՝ իշխանությունը տապալելու, ապա՝ իշխանության հասնելու համար, իսկ հիմա էլ ընդամենը ունեն իշխանություն պահելու, իրենց ֆինանսավորող տերերի հրահանգները կատարելու խնդիր:
Մի առիթով նշել ենք, կրկնենք՝ սրանք Պառվուսի ապօրինի «թոռներ-ծոռներն» են:
Ընդհանրապես «ՔԱՂհասարակություն» ասվածը սինթետիկ ու արհեստական ձևակերպում է: Կա՛մ կա հասարակություն, կա՛մ կա պարզապես մարդկանց բազմություն: Հասարակությունը հենց քաղաքացիներից է բաղկացած: Ուստի մի հատ էլ հատուկ շեշտելը՝ «քաղաքացիական հասարակություն» ուղղակի կրկնաբանություն է: Բայց նախկինում դա շատ հարմար էր. ինչ լիներ, սրանցից էին կարծիք ու տեսակետ հարցնում: Կարելի էր կարծել, թե մեր երկրում այլ քաղաքացիներ չկան, այլ տեսակետ ունեցողներ գոյություն չունեն: Դե նրանք, այլ «այլերը» հետաքրքիր չէին (չեն), որովհետև մեծամասնություն են, այսպես ասենք՝ ավանդական են, համ էլ պարզապես հասարակություն են, առանց՝ «քաղաքացիական»-ի:
Ու երբ այս սորոսասնուցյալների ու դրանց դավադիր գործունեությունը հիշատակվում է, մեծն «քայլապետը», ինչպես Ռուսաստանից «կպցրած» վերջին հարցազրույցում էր, աներևակայելի գյուտ արեց, թե՝ «բայց այդ բոլոր կազմակերպությունները նախկին իշխանությունների օրոք են ստեղծվել, հիմնադրվել»: Ու դեմքի այնպիսի արտահայտությամբ է ասում, կարելի է կարծել, թե իր թերթը և կուսակցությունը «Նիկոլի թվին» են ստեղծվել: Նիկոլ Փաշինյանը «մոռանում» է, որ թե՛ իր թերթը, թե՛ իր կուսակցությունը ստեղծվել են նույն նախկին իշխանությունների օրոք: Ոչ միայն ստեղծվել, այլև «ծլել-ծաղկել» են, իշխանության էն ամենաիշխանական ներկայացուցիչներից մեկի խոստովանությամբ՝ նաև ֆինանսավորվել են, ի դեպ ասած:
Ինչ վերաբերում է «ՔԱՂհասարակական» կազմակերպություններին ու նրանց ներկայացուցիչներին, ապա «էն գլխից» էլ պարզ էր այն, ինչ բացահայտ ու անամոթաբար դրսևորվում է այսօր. նրանք դրսից ֆինանսավորվում են շատ կոնկրետ նպատակներով, որոնք հանգում են այդ օտար և օտարերկրյա ֆինանսավորողների հանձնարարականները կատարելուն: Իսկ այդ հանձնարարականները հակասում են թե՛ մեր ազգային ու պետեկան շահերին, ազգային անվտանգության ապահովմանը, թե՛ ազգային ինքնությանն ու արժեքային կողմնորոշիչներին ու բարոյական նորմերին, ավելին՝ խնդիր ունեն այդ ամենը քայքայելու, խաթարելու և հասարակությունը,՝ որպես այդպիսին, փսորելու: Ինչին էլ լծված են: Ի՜նչ մարդու իրավունքներ, ի՜նչ այլևայլ դեմոկրատական «թիթիզություններ»:
Դրանք «քաղհասարակություն» չեն, դրանք «փողհասարակություն» են: Փողը վերցրել են, պատվերն ստացել են. պե՞տք է, Հայկական լեռնաշխարհի կամ Հայկական բարձրավանդակի փոխարեն Արևելյան Անատոլիա էլ կգրեն, տո այլ բաներ էլ:
Արմեն Հակոբյան
Հ.Գ. Հետաքրքիր է. Րաֆֆու «Սամվելը» արգելելո՞ւ են՝ հատկապես վերջը և ուրացողների վերջը նկատի ունենալով...
«ՔԱՂհասարակությո՞ւն», ո՛չ, «ՓՈՂհասարակություն»