Լրահոս

04.08.2020 10:46


6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 298-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 996-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 511 է, ընդհանուր առողջացածներինը՝ 30 372, փաստացի բուժվողներինը՝ 7930: Մեկ օրում թեստավորվել է 1069 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 168 164 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը