Լրահոս

04.08.2020 10:49


«Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա տղա է մահացել

«Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա տղա է մահացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 3-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա երեխա։

Երեխան, որը տղա էր, նշված ԲԿ էր տեղափոխվել մեկ այլ բժշկական կենտրոնից, որտեղ էլ տեղափոխվել էր Ավան վարչական շրջանի իրենց տան 2-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը