Հուլիսյան մարտերում սպանված ադրբեջանցիներից մեկը տանկիստ էր
Հուլիսի 14-ին Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնեց Թովուզի ուղղությամբ սպանված 7 զինծառայողի անուն, որոնց թվում էր նաև պայմանագրային շարքային զինծառայող Մուստաֆազադե Էլչին Արիֆ օղլուն (Mustafazadə Elçin Arif oğlu)։ Բաց աղբյուրների ուսումնասիրումից Ռազմինֆոյին հայտնի դարձավ, որ Մուստաֆազադեն ծառայել է որպես տանկիստ, 2017թ. դրությամբ եղել է տանկի օպերատոր։
Ուշագրավ է, որ հուլիսի 16-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանըհայտնել էր, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ֊ն հերքեց այս տեղեկությունը՝ հավելելով, թե «ադրբեջանական զրահամեքենաներն առաջնագծում չեն»։ Մի քանի օր անց Շուշան Ստեփանյանը հստակեցրեց՝ Տավուշի ուղղությամբ գործողությունների ընթացքում հակառակորդի առնվազն երեք տանկ է խոցվել։
Հուլիսյան մարտերում սպանված ադրբեջանցիներից մեկը տանկիստ էր
Հուլիսի 14-ին Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնեց Թովուզի ուղղությամբ սպանված 7 զինծառայողի անուն, որոնց թվում էր նաև պայմանագրային շարքային զինծառայող Մուստաֆազադե Էլչին Արիֆ օղլուն (Mustafazadə Elçin Arif oğlu)։ Բաց աղբյուրների ուսումնասիրումից Ռազմինֆոյին հայտնի դարձավ, որ Մուստաֆազադեն ծառայել է որպես տանկիստ, 2017թ. դրությամբ եղել է տանկի օպերատոր։
Ուշագրավ է, որ հուլիսի 16-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ֊ն հերքեց այս տեղեկությունը՝ հավելելով, թե «ադրբեջանական զրահամեքենաներն առաջնագծում չեն»։ Մի քանի օր անց Շուշան Ստեփանյանը հստակեցրեց՝ Տավուշի ուղղությամբ գործողությունների ընթացքում հակառակորդի առնվազն երեք տանկ է խոցվել։
Աղբյուրը՝ razm.info