Լրահոս

04.08.2020 10:22


Կոտայքի մարզում 44–ամյա վարորդը Volkswagen Golf-ով տապալել է բետոնե էլեկտրասյունը

Կոտայքի մարզում 44–ամյա վարորդը Volkswagen Golf-ով տապալել է բետոնե էլեկտրասյունը

Oգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում 44-ամյա Հայկ Ե.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելու գոտուց, բախվել բետոնե էլեկետրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից կոտրվել է:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Կոտայքի մարզի ներկայացուցիչները, ովքեր ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ նախ ավտոմեքենան ճոպանի միջոցով դուրս բերեցին անվտանգ վայր, ապա քարշակով տեղափոխեցին:

Այս խորագրի վերջին նյութերը