Լրահոս

04.08.2020 10:09


Ծաղկեփունջը վերածվել է «Մի կաթիլ մեղրի» պատմության. երիտասարդը ծաղիկներ է նվիրել աղջկան, ապա՝ ծեծել վերջինիս հորը

Ծաղկեփունջը վերածվել է «Մի կաթիլ մեղրի» պատմության. երիտասարդը ծաղիկներ է նվիրել աղջկան, ապա՝ ծեծել վերջինիս հորը

Երևանում 27-ամյա երիտասարդը ծաղիկներ է նվիրել աղջկան, ինչը վերածվել է «Մի կաթիլ մեղրի» պատմության։ Երիտասարդը ծաղիկները նվիրելուց հետո վիճաբանել է աղջկա հոր հետ և ծեծել նրան։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շենքի շքամուտքում։ Վիճաբանության ընթացքում երիտասարդն անկանոն հարվածներ է հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում աղջկա հոր հետ պայքարող «Ռոմեոյին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը՝ ուղարկելով գործը դատարան։ Փեսացուն պոտենցիալ աներոջը կհանդիպի արդեն դատարանում

Այս խորագրի վերջին նյութերը