Մի տիկին էր ռադիոալիքներից մեկով ճտպտիկ խոսում: Անունը չհասցրեցի «արձանագրել»: Ասենք, կարևոր էլ չէր:
Խոսքից հասկացա, որ հանրակրթական չափորոշիչների «բոլոլայի»՝ վատ քողարկված դավադիր մոտեցումներ մշակողներից է կամ առնվազն կողմնակիցներից: Ասած արտահայտություններից մեկը հրաբխվելուն խթանող վերջին կաթիլն էր: Այն, որից հետո այլև ոչ կարող ես քեզ զսպել, ոչ էլ իրավունք ունես քեզ զսպելու:
Հաղորդավարը հարցրեց, թե՝ այ, ձեզ մեղադրում են տարբեր մանիպուլյատորներ, որ «Հայ գրականություն» առարկան վերանվանել եք «Գրականություն»: Տիկինն էլ թե... գիտե՜ք, ես դեմ եմ, որ ամեն էջի վրա 1000 անգամ գրված լինի «Հայ» բառը, մենք, ասում է, այդպիսով միայն վանում ենք երեխաներին, դա կեղծ հայրենասիրություն է, բլա-բլա-բլա: Դրանից հետո մեկ այլ հանճարեղություն էլ ասաց, թե՝ սխալ է, որ դպրոցական ծրագրերի մշակմանը «ակադեմիական շրջանակները» մասնակցեն, ուսուցիչները պիտի դրանով զբաղվեն և էլի ինչ-որ նման բաներ:
Այն, որ իրեն չէին հարցնում, թե քանի՞ անգամ «Հայ» բառը գրված լինի, այլ կոնկրետ հարց էին տալիս, թե ինչո՞ւ է «Հայ գրականությունը» վերափոխվել պարզապես «Գրականության», բանախոսուհին միտումնավոր շրջանցեց: Այ, դա է մանիպուլյացիան: Ու խեղաթյուրեց խնդրի էությունը: Իսկ դիմացինն էլ, երևի գլուխը տմբտմբացնելով համաձայնում էր, դե ինքը սոսկ հաղորդավար է, բանավեճի «կողմ» չէ, այսպես ասած: Ազգային ինքնասիրությունն էլ երևի վիրահատական եղանակով հեռացրել են: Ու ոչ միայն նրանց: Երևի հեռացրել են, եթե այդպես հանգիստ, անվրդով ոչ միայն ընդունում, այլև քննարկում են ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ծրագրերին թուրք մասնագետների, Թուրքիայի ներկայացուցիչների, թուրքական կառավարության կամ այլ կառույցների փողերով ինչ-ինչ սեմինարների-բանի գնացածների կողմից «Հայոց պատմության» կամ առհասարակ, որևէ առարկայի, դպրոցական ծրագրերի մշակման վերաբերող հարցեր:
Ու «կեղծ հայրենասիրությունից» են խոսում: Դե, ո՞վ չգիտե, որ արդի պայմաններում «անկեղծ հայրենասերը» սեռական փոքրամասնության ներկայացուցիչ պիտի լինի, ենթադրենք՝ «բի», հետն էլ՝ աղանդավոր կամ անհավատ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևորական տեսնելիս՝ դիվահարի նման իրար պիտի խառնվի: Ժամանակակից «անկեղծ հայրենասերը» նա է, ով «հայ» բառը լսելիս կամ որևէ տեքստի մեջ տեսնելիս վատանում է, նա է, ով ծաղրում է նախնյաց սովորությունները, առհասարակ՝ ավանդույթները, նա է, ով պարտադիր պիտի մի երկու կեղտակոլոլ արտահայտություն անի անցյալի կամ ներկայի արժանավոր որևէ գործչի հասցեին: Այլ բան որ չլինի, առնվազն պիտի մի հիմարություն դուրս տա, օրինակ, ՀՅ Դաշնակցության հասցեին: Չգիտեմ, բայց այս հատկանիշներին համապատասխանող «անկեղծ հայրենասերի» երևակայական կերպարը բավականին կոնկրետ «մարդամեկ(եր)ին» է կարծես համապատասխանում:
Չթաքցնեմ, ժամանակագրորեն իմ բախտը բերել է, որ քիչ չէ՝ ծնվել ու մեծացել եմ Խորհրդային Հայաստանում, մի բան էլ՝ լավագույններից մեկի համարումն ունեցող խորհրդային հանրակրթական համակարգի բարիքներից եմ օգտվել: Այն համակարգի, որի կոմունիստական գաղափարախոսական «փառը», եթե դնես մի կողմ, երեխաներին կրթում էր ու դաստիարակում, որ գիտելիք էր տալիս ու զարգացնում էր մտածելու ունակությունը, մտահորիզոնն էր ընդլայնում ու բազմակողմանիորեն, որ Նարեկացի ու Շնորհալի անգիր սովորել էր տալիս, բայցև՝ սեփական մտքերը ձևակերպել ու արտահայտել կարողանալ էր սովորեցնում, որ հիմնվում էր տրամաբանության, փաստի ու փաստարկի վրա: Դպրոց, որ չնայած հիշատակված «կարմի փառին», Հայաստանում ազգային նկարագիր ու բովանդակություն ուներ, որովհետև ի լրումն ամենի, ուներ 60-ականների ուսանողական ըմբոստ սերնդից եկած Մանկավարժներ, որ առանց դասագրքերի էլ իրենց աշակերտներին բացահայտում էին Հայոց պատմության թաքցված էջերը...
Նրանք՝ մեր այդ լուսավոր Ուսուցիչները, երևի ինֆարկտահար կլինեին՝ իմանալով, որ պետականությունը վերականգնած Հայաստանում մի օր գալու է մի իշխանություն, որը մշակելու է մի այնպիսի ծրագիր կամ չափորոշիչներ, որ էլի «կիսաընդհատակյա» տարբերակով պիտի Հայոց պատմությունն ու Հայ գրականությունը...
Հա, ակադեմիական շրջանակների մասնակցության մասին: Այդ տարիներին մեր բոլո՛ր դասագրքերի հեղինակները, առավել ևս՝ «Հայոց լեզվի» 5-7-րդ դասարանների հրաշալի դասագրքի հեղինակները ճանաչված ու հարգանք վայելող գիտնեկաններ էին, ակադեմիկոսներ, ինչպես օրինակ Էդուարդ Աղայանն ու Հովհաննես Բարսեղյանը...
Դեռ չեմ խոսում մեթոդաբանության ու ծրագրերի մասին, որոնց մշակման վրա ոչ թե պարզապես «ակադեմիական շրջանակներ», այլ ամբողջ գիտահետազոտական կենտրոններ էին աշխատում:
Չնայած, ո՞ւմ եմ դա ասում, մոլեռանդ հակադաշնակցական նախարարի՞ն, որ Կրթության ազգային ինստիտուտը փսորեց: Թե՞ նրա հովանու ներքո այս շփոթը կազմակերպողներին:
Նրանց, որ այսօր ֆիլիստերաբար, թուրքական արտադրության մկրատն առած, ընկել են ազգայինի, հայկականի, Հայ գրականության հետևից, կարելի է միայն մեկ բան ասել՝ գնացե՛ք, թեստ հանձնեք, բայց ոչ կորոնավիրուսի կամ ոչ միայն կորոնավիրուսի: Ու, քանի դեռ հնարավորություն կա, ինքնակամ հեռացեք, առնվազն՝ դպրոցից, կրթությունից, դասագրքերից:
Գնացեք... թեստ հանձնեք

Արմեն Հակոբյան