Լրահոս

02.08.2020 17:59


Դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են 32–ամյա վիրավորի կյանքի համար

Դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են 32–ամյա վիրավորի կյանքի համար

Երեկ՝ օգոստոսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի իճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 32-ամյա Վ․ Մկրտչյանն է:

Տեղի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և կատարելով բացատրական աշխատանքներ, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, «Զեյթունցի Ճուտիկ» մականվամբ 48-ամյա Հ․Հովհաննիսյանը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գրոծ:

Քննիչի որոշմամբ Հ. Հովհաննիսյանը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ռուբինյանց փողոցում, նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում:

Այս խորագրի վերջին նյութերը