Տղան պնդում է՝ Վրաստանում վթարից մահացած հոր դիի փոխարեն այլ դի են բերել, սգո սրահն էլ փորձում է գումար շորթել իրենից
Shamshyan.com-ը ահազանգ է ստացել Երևան քաղաքի բնակիչ Արսեն Փահլեվանյանից, ով հայտնել է, որ իր հայրը ավտովթարի հետևանքով մահացել է Վրաստանում, դին տեղափոխվել է Հայաստան, սակայն պարզվել է, որ տեղափոխվածը իրականում իր հոր մարմինը չէ, և սրա հետ մեկտեղ նաև իրենից 450 ԱՄՆ դոլար են ապօրինի պահանջում՝ դին ճանաչելու, ինչպես նաև իրենց տալու համար:
Shamshyan.com-ի հետ հեռախոսազրույցում Ա. Փահլեվանյանն ասել է. «Հուլիսի 24-ին վթարի էր ենթարկվել հայրս, մենք չկարողացանք մեկնել, պարետատնից թույլտվություն չէին տալիս սկզբում, հիվանդանոցում վստահեցնում էին, որ ամեն ինչ լավին է գնում: Հետո զանգեցին ու ասին, որ մահացել է: Ինձ հետ կապվեց Վրաստանում ՀՀ դեսպանն ու ասաց, որ ամեն ինչ անում են իրենք՝ դին Հայաստան ուղարկելու համար, դեսպանը ինձ Հայաստանում ինչ-որ սգո սրահի համար տվեց, թե գնա գումար պայմանավորվի, դին ուղարկենք Հայաստան, ես ասեցի, որ պայմանավորվելու ոչինչ չունեմ, քանի որ օրենքով պետք է բերեն սահման, ես գնամ ընդունեմ, ասեց՝ գնա:
Գնացինք հասանք սահման, վրացիներից թույլտվությունը վերցրեցինք, Վրաստանի կողմը որ բերել էր, սգո սրահ էր, որը անմիջական կապ ունի մեր դեսպանի հետ, բերեցին մինչև սահման, պարզվեց՝ էստեղի սգո սրահներից մեկի հետ էլ կապ ունեն, սրանք թե՝ մենք պետք է բերենք, ասի դեսպանն ինձ թողել է, որ մենք բերենք, խոսակցություն բան եղավ, մի խոսքով, դին վերցրեցինք, էդ ստեղի սգո սրահի ավտոյի տերը անընդհատ մեզ վախեցնում էր ոստիկաններով, թե մեզ բռնել կտա կամ նման բաներ, սրանք զանգում են դեսպանին, ինչ-որ բաներ են խոսում…բերում ենք Երևանի 6-րդ հիվանդանոց, սգո սրահ, քանի որ նման դեպքերը այդտեղ է բերվում: Այստեղ պետք է բացվեր, որ ճանաչեինք դին, ես շատ հեռվից նայում եմ՝ իմ հերս չի, դեմքը իրենը չի, իմ ծնողը չի, ասում եմ քանի որ կորոնայից չի մահացել, ու գրված էլ չի, դուք պետք է թողնեք, որ նայեմ մոտիկից, ինձ չեն թույլատրում, ասում են էսա՝ ուզում ես ուզի, չես ուզում մի ուզի: Այսօր առավոտյան մորս հետ գնացել ենք էլի, ասում ենք մտնենք մի հատ էլ տեսնենք, ճանաչենք, չեն թողնում, ինչ ուզում ես գնա արա, սա ասում է սգո սրահի տնօրենը: Հիմա դրել ինձ ասում են, որ մինչև 450 դոլարը չտաս, մենք քեզ դիակ չենք տա: Ես ասում եմ, որ փողդ տամ, դու կգրես թղթի վրա, որ ես քեզ էսքան փող եմ տվել, ասում ա չեմ գրի, մենակ ՀԴՄ կտամ: Ինձ դրդում են վիճաբանության, որ հետո վրես հոդված դնեն: Քիչ չի ուրիշ մարմին են բերել, չեն թողնում ճանաչենք, մի հատ էլ 450 դոլար են ուզում»։
Հեռախոսազրույցում Բագրատունյաց 1 հասցեում գտնվող սգո սրահի աշխատակիցը այս ամենը ստախոսություն է անվանել:«Վրացին այնտեղ ամեն ինչ կազմակերպել-ուղարկել է, քանի որ հարազատը իրավունք չունի սահման անցնել, ինձ զանգել է դեսպանը, խնդրել է օգնել կազմակերպել, ես դեսպանին տվել եմ իմ վրացի գործընկերոջ համարը, խոսում-պայմանավորվում են, դեսպանը հստակ ասում է, որ գումարային հարցերը տղայի հետ պետք է արվի, վրացին խոսում է տղայի հետ, ասում է, որ ամեն ինչ անելը կարժենա 750 դոլար, ու ասում է, որ գումարը կվճարես մեր տնօրենին, տղան էլ շնորհակալություն է հայտնում: Որ բերում են Սադախլոի անցակետ, մեր մեքենան գնում է վերցնում …»:
Տղան պնդում է՝ Վրաստանում վթարից մահացած հոր դիի փոխարեն այլ դի են բերել, սգո սրահն էլ փորձում է գումար շորթել իրենից
Shamshyan.com-ը ահազանգ է ստացել Երևան քաղաքի բնակիչ Արսեն Փահլեվանյանից, ով հայտնել է, որ իր հայրը ավտովթարի հետևանքով մահացել է Վրաստանում, դին տեղափոխվել է Հայաստան, սակայն պարզվել է, որ տեղափոխվածը իրականում իր հոր մարմինը չէ, և սրա հետ մեկտեղ նաև իրենից 450 ԱՄՆ դոլար են ապօրինի պահանջում՝ դին ճանաչելու, ինչպես նաև իրենց տալու համար:
Shamshyan.com-ի հետ հեռախոսազրույցում Ա. Փահլեվանյանն ասել է. «Հուլիսի 24-ին վթարի էր ենթարկվել հայրս, մենք չկարողացանք մեկնել, պարետատնից թույլտվություն չէին տալիս սկզբում, հիվանդանոցում վստահեցնում էին, որ ամեն ինչ լավին է գնում: Հետո զանգեցին ու ասին, որ մահացել է: Ինձ հետ կապվեց Վրաստանում ՀՀ դեսպանն ու ասաց, որ ամեն ինչ անում են իրենք՝ դին Հայաստան ուղարկելու համար, դեսպանը ինձ Հայաստանում ինչ-որ սգո սրահի համար տվեց, թե գնա գումար պայմանավորվի, դին ուղարկենք Հայաստան, ես ասեցի, որ պայմանավորվելու ոչինչ չունեմ, քանի որ օրենքով պետք է բերեն սահման, ես գնամ ընդունեմ, ասեց՝ գնա:
Գնացինք հասանք սահման, վրացիներից թույլտվությունը վերցրեցինք, Վրաստանի կողմը որ բերել էր, սգո սրահ էր, որը անմիջական կապ ունի մեր դեսպանի հետ, բերեցին մինչև սահման, պարզվեց՝ էստեղի սգո սրահներից մեկի հետ էլ կապ ունեն, սրանք թե՝ մենք պետք է բերենք, ասի դեսպանն ինձ թողել է, որ մենք բերենք, խոսակցություն բան եղավ, մի խոսքով, դին վերցրեցինք, էդ ստեղի սգո սրահի ավտոյի տերը անընդհատ մեզ վախեցնում էր ոստիկաններով, թե մեզ բռնել կտա կամ նման բաներ, սրանք զանգում են դեսպանին, ինչ-որ բաներ են խոսում…բերում ենք Երևանի 6-րդ հիվանդանոց, սգո սրահ, քանի որ նման դեպքերը այդտեղ է բերվում: Այստեղ պետք է բացվեր, որ ճանաչեինք դին, ես շատ հեռվից նայում եմ՝ իմ հերս չի, դեմքը իրենը չի, իմ ծնողը չի, ասում եմ քանի որ կորոնայից չի մահացել, ու գրված էլ չի, դուք պետք է թողնեք, որ նայեմ մոտիկից, ինձ չեն թույլատրում, ասում են էսա՝ ուզում ես ուզի, չես ուզում մի ուզի: Այսօր առավոտյան մորս հետ գնացել ենք էլի, ասում ենք մտնենք մի հատ էլ տեսնենք, ճանաչենք, չեն թողնում, ինչ ուզում ես գնա արա, սա ասում է սգո սրահի տնօրենը: Հիմա դրել ինձ ասում են, որ մինչև 450 դոլարը չտաս, մենք քեզ դիակ չենք տա: Ես ասում եմ, որ փողդ տամ, դու կգրես թղթի վրա, որ ես քեզ էսքան փող եմ տվել, ասում ա չեմ գրի, մենակ ՀԴՄ կտամ: Ինձ դրդում են վիճաբանության, որ հետո վրես հոդված դնեն: Քիչ չի ուրիշ մարմին են բերել, չեն թողնում ճանաչենք, մի հատ էլ 450 դոլար են ուզում»։
Հեռախոսազրույցում Բագրատունյաց 1 հասցեում գտնվող սգո սրահի աշխատակիցը այս ամենը ստախոսություն է անվանել: «Վրացին այնտեղ ամեն ինչ կազմակերպել-ուղարկել է, քանի որ հարազատը իրավունք չունի սահման անցնել, ինձ զանգել է դեսպանը, խնդրել է օգնել կազմակերպել, ես դեսպանին տվել եմ իմ վրացի գործընկերոջ համարը, խոսում-պայմանավորվում են, դեսպանը հստակ ասում է, որ գումարային հարցերը տղայի հետ պետք է արվի, վրացին խոսում է տղայի հետ, ասում է, որ ամեն ինչ անելը կարժենա 750 դոլար, ու ասում է, որ գումարը կվճարես մեր տնօրենին, տղան էլ շնորհակալություն է հայտնում: Որ բերում են Սադախլոի անցակետ, մեր մեքենան գնում է վերցնում …»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք shamshyan.com-ում։