Լրահոս

02.08.2020 14:01


Լոռու մարզում 19-ամյա վարորդը Volkswagen-ով վթարի է ենթարկվել և, գիտակցության չգալով, մահացել հիվանդանոցում

Լոռու մարզում 19-ամյա վարորդը Volkswagen-ով վթարի է ենթարկվել և, գիտակցության չգալով, մահացել հիվանդանոցում

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մեծ Պարնի համայնքից Ծաղկաբեր համայնք տանող ավտոճանապարհին Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 19-ամյա Հովնան Ավալյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Ավալյանն ու ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Սամվել Ավալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 19:45-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Սպիտակի բաժին, որ հիվանդանոց տեղափոխված Հ. Ավալյանը գիտակցության չգալով ՝ մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ճանապարհային ոստիկանները, Սպիտակի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով են հայտնաբերել ավտոմեքենան, քանի որ վթարից հետո այն հեռացրել էին դեպքի վայրից, իսկ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:

Այս խորագրի վերջին նյութերը