Լրահոս

02.08.2020 12:30


Երևանի Աղբյուր Սերոբի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 60-ամյա բնակչի դին

Երևանի Աղբյուր Սերոբի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 60-ամյա բնակչի դին

Օգոստոսի 1-ին՝ ժամը 19:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Ռոբերտ Ա․-ի (ծնված 1960 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը