Լրահոս

02.08.2020 11:10


5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 209 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 209 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 209 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39050-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 982-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 193 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29․750, փաստացի բուժվողներինը՝ 8318: Մեկ օրում թեստավորվել է 1045 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 166.701 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը