Պատմությունը, իսկ որ առավել կարևոր է՝ իշխանական քյանդրբազային քարոզչությունն առայժմ լռում են այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված իր աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մի ամբողջ շարք, կոնկրետ՝ 10-ը (տասը) պաշտոնյայի մեկ օրում գործազրկելու, այն է՝ աշխատանքից ազատելու Նիկոլ Փաշինյանի որոշումը: Պատմությունը լռում է, փոխարենը հանրությունն ու սոցցանցությունն է ակտիվ ու հավեսով, անեկդոտելով խոսում այդ մասին:
Չէ, բայց ինչպես չխոսեն. վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն արձակուրդ է մեկնել, թերևս, իր բնակության երկիր ԱՄՆ, իսկ նրա գրասենյակի 10 աշխատակից, այն էլ՝ գերազանցապես տարբեր վարչությունների պատեր, մեկեն ազատվում են աշխատանքից:
Ի՞նչ էր դա. Նիկոլ Փաշինյանին բնորոշ նյարդային արձագանք նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի՞ն: Թեպետ, դժվար թե այդ վարկածը լինի, որքան էլ նյարդային արձագանքը չբացառվի: Հարցազրույցն ամսի 29-ին է եղել, Սփյուռքի հանձնակատարին անանձնակազմ թողնելու մասին հուլիսի 30-ին է հայտնի դարձել, բայց Փաշինյանի հրամանները, այսինքն՝ 10 հոգու պաշտոնանկության որոշումները հուլիսի 28-ով են թվագրված: Կանխազգո՞ւմ էր: Լավ, թողնենք այդ: Չնայած խմբակային պաշտոնանկության նրա որոշումը հի՜ն կինոկատակերգության գլխավոր հերոսին է հիշեցնում, որ ասում է. «Просто хочется рвать и метать!»
Ի՞նչն է առավել հետաքրքիր՝ վարչապետի ձեռամբ երկրիս գործազուրկների բանակը միանգամից 10 պետական պաշտոնյայով համալրելու որոշման հետ կապված: Իսկ հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի, առհասարակ, կառավարության քար լռությունը, թե՝ ինչո՞ւ է նման որոշում կայացվել: Եվ, բարի եղեք ուշադրություն դարձնել, սիրելի ընթերցող, որ լռում է աշխարհի, օ՜ ոչ, Արեգակնային համակարգի ամենից բաց ու թափանցիկ իշխանությունը:
Մեր մեջ ասած՝ բա չիմանա՞նք, թե այդ մարդիկ ի՞նչ մեղք էին գործել, ի՞նչ թերացում էին թույլ տվել, անդիմա՞կ էին աշխատավայր գնացել, թե՞ դավ էին նյութում, գուցե նենգադո՞ւլ (չվախենաք, նույն սաբոտաժն է) էին մտմտում: Գուցե թուրքերի համար «վիզ» ու փող դնող Սորոս պապիկի հասցեի՞ն են թթու-մռու բան ասել...
Ենթադրություններ իսկապես էլ շատ են: Մանավանդ, գերթափանցիկների պաշտոնական լռությունը է՛լ ավելի է ընդլայնում ենթադրությունների ամպլիտուդը (չվախենաք, օտարերենից փոխառած պարկեշտ բառ է):
Առաջին ենթադրությունն այն է, որ ԱՄՆ-ից հրավիրված Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի արձակուրդը նույնպես պաշտոնանկային է (առաջներում այդպես անում էին, գործից ազատվելուց առաջ մի հատ էլ արձակուրդ էին մեկնում):
Երկրորդ ենթադրությունն «իշխանամետ» է, այն է՝ ոչ էլ պաշտոնանկություններ են սրանք, այլ միգուցե Փաշինյանը մտահղացել է վերադառնալ «հնին», կառուցվածքային փոփոխություն է ուզում անել, այսինքն հանձնակատարությունից վերադառնալ Սփյուռքի նախարարության տարբերակին: Բայց այս վարկածը քիչ հավանական է թվում, քանզի այդ դեպքում Փաշինյանի արտահաստիքային «մամուլի քարտուղարները», եթե ոչ ինքն անձամբ, կազդարարեին դրա մասին՝ նկարագրելով նոր«նյու վասյուկիական» շենշող հեռանկարներ:
Կա նաև երրորդ ենթադրությունը (իրականում չորրորդ, հինգերորդն էլ կան, բայց ինչևէ): Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կադրային ջարդը հնարավոր է, որ կապ ունի վերջին օրերին մի շարք երկրներում Սփյուռքի գաղթօջախների հետ տարվող աշխատանքների և այդ առումով թույլ տրված բացթողումների հետ:
Իսկ ի՞նչ է վերջերս կատարվել հայկական գաղթօջախների հետ կապված: Դժվար չէ նկատել, որ ամենից թարմը աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանաթուրքական կազմակերպված հարձակումներն են այնտեղ հաստատված հայերի, հայերին պատկանող գույքի, հայության կազմակերպած ցույցերի, ակցիաների մասնակիցների, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և փոխադրամիջոցների վրա: Թուրքական «գորշագայլությունը», անկասկած, Անկարայից ու Բաքվից հրահրված և իշխանության մակարդակով կազմակերպված ձևով, սկսեց այդ հարձակումները, ի լրումն ամենի, նպատակ ունենալով հնարավորինս չեզոքացնել Հայաստանի արտաքին-քաղաքական ակնհայտ առավելություններից մեկը՝ Սփյուռքը, որպես կազմակերպված և ակտիվ գործոն: Այդտեղ թշնամին կարող է և բնականորեն հակառակ էֆեկտ ստանալ, բայց հիմա խոսքն այդ մասին չէ:
Հարցն այս դեպքում այն է, որ Սփյուռքի հետ Հայաստանի իշխանության, կառավարության աշխատանքները ցանկալի մակարդակի վրա չեն եղել, այդ թվում՝ «մերձավոր Սփյուռքի»: Համենայն դեպս, այլ բան դժվար է ենթադրել այդ խմբակային պաշտոնանկությունից: Ասենք, առանց ենթադրությունների էլ, երևում է, որ այս «ֆրոնտում» ևս Փաշինյանի իշխանությունը բացթողումներ ունի: Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ առնվազն սոցցանցերում Փաշինյանի ամենից մոլի, անգամ կարելի է ասել՝ մոլեռանդ երկրպագուները հենց արտասահմանում բնակվող հայրենակիցներն են:
Ինչ վերաբերում է «մերձավոր Սփյուռքին», օրինակ, Ռուսաստանի հայությանը, ապա այստեղ Հայաստանի այսօրվա իշխանության խնդիրները կարող են շաղկապված լինել ինչպես Ռուսաստանի ղեկավարության ու անձամբ Փաշինյանի՝ ակնհայտորեն «ոչ շոկոլադային» հարաբերույթուններով, այնպես էլ՝ Ռուսաստանի հայության նկատելի խոշոր գործարարների հետ բացահայտ վատ հարաբերություններով, եթե չասվի՝ անհամատեղելիությամբ:
Դատեք ինքներդ, Փաշինյանի կառավարությունը երկու տարի է, ինչ ակնկալում է ներդրումներ ու նման ակնկալիքներով կերակրում նաև իրեն քվե տված հանրությանը, բայց կոնկրետ Ռուսաստանից նման ներդրումային շոշափելի հոսք չկա: Մինչդեռ նույն Ռուսաստանի հայ խոշոր գործարարները հաշված ժամերի ընթացքում ապահովում են նախագահ Քոչարյանին ի սկզբանե ապօրինի կալանքից ազատելու համար դատարանի պահանջած աննախադեպ խոշոր գրավի գումարը: Դա երևի ինչ-որ բան հուշում է, կարծում ենք:
«Просто хочется рвать и метать!»
Պատմությունը, իսկ որ առավել կարևոր է՝ իշխանական քյանդրբազային քարոզչությունն առայժմ լռում են այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված իր աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մի ամբողջ շարք, կոնկրետ՝ 10-ը (տասը) պաշտոնյայի մեկ օրում գործազրկելու, այն է՝ աշխատանքից ազատելու Նիկոլ Փաշինյանի որոշումը: Պատմությունը լռում է, փոխարենը հանրությունն ու սոցցանցությունն է ակտիվ ու հավեսով, անեկդոտելով խոսում այդ մասին:
Չէ, բայց ինչպես չխոսեն. վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն արձակուրդ է մեկնել, թերևս, իր բնակության երկիր ԱՄՆ, իսկ նրա գրասենյակի 10 աշխատակից, այն էլ՝ գերազանցապես տարբեր վարչությունների պատեր, մեկեն ազատվում են աշխատանքից:
Ի՞նչ էր դա. Նիկոլ Փաշինյանին բնորոշ նյարդային արձագանք նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի՞ն: Թեպետ, դժվար թե այդ վարկածը լինի, որքան էլ նյարդային արձագանքը չբացառվի: Հարցազրույցն ամսի 29-ին է եղել, Սփյուռքի հանձնակատարին անանձնակազմ թողնելու մասին հուլիսի 30-ին է հայտնի դարձել, բայց Փաշինյանի հրամանները, այսինքն՝ 10 հոգու պաշտոնանկության որոշումները հուլիսի 28-ով են թվագրված: Կանխազգո՞ւմ էր: Լավ, թողնենք այդ: Չնայած խմբակային պաշտոնանկության նրա որոշումը հի՜ն կինոկատակերգության գլխավոր հերոսին է հիշեցնում, որ ասում է. «Просто хочется рвать и метать!»
Ի՞նչն է առավել հետաքրքիր՝ վարչապետի ձեռամբ երկրիս գործազուրկների բանակը միանգամից 10 պետական պաշտոնյայով համալրելու որոշման հետ կապված: Իսկ հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի, առհասարակ, կառավարության քար լռությունը, թե՝ ինչո՞ւ է նման որոշում կայացվել: Եվ, բարի եղեք ուշադրություն դարձնել, սիրելի ընթերցող, որ լռում է աշխարհի, օ՜ ոչ, Արեգակնային համակարգի ամենից բաց ու թափանցիկ իշխանությունը:
Մեր մեջ ասած՝ բա չիմանա՞նք, թե այդ մարդիկ ի՞նչ մեղք էին գործել, ի՞նչ թերացում էին թույլ տվել, անդիմա՞կ էին աշխատավայր գնացել, թե՞ դավ էին նյութում, գուցե նենգադո՞ւլ (չվախենաք, նույն սաբոտաժն է) էին մտմտում: Գուցե թուրքերի համար «վիզ» ու փող դնող Սորոս պապիկի հասցեի՞ն են թթու-մռու բան ասել...
Ենթադրություններ իսկապես էլ շատ են: Մանավանդ, գերթափանցիկների պաշտոնական լռությունը է՛լ ավելի է ընդլայնում ենթադրությունների ամպլիտուդը (չվախենաք, օտարերենից փոխառած պարկեշտ բառ է):
Առաջին ենթադրությունն այն է, որ ԱՄՆ-ից հրավիրված Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի արձակուրդը նույնպես պաշտոնանկային է (առաջներում այդպես անում էին, գործից ազատվելուց առաջ մի հատ էլ արձակուրդ էին մեկնում):
Երկրորդ ենթադրությունն «իշխանամետ» է, այն է՝ ոչ էլ պաշտոնանկություններ են սրանք, այլ միգուցե Փաշինյանը մտահղացել է վերադառնալ «հնին», կառուցվածքային փոփոխություն է ուզում անել, այսինքն հանձնակատարությունից վերադառնալ Սփյուռքի նախարարության տարբերակին: Բայց այս վարկածը քիչ հավանական է թվում, քանզի այդ դեպքում Փաշինյանի արտահաստիքային «մամուլի քարտուղարները», եթե ոչ ինքն անձամբ, կազդարարեին դրա մասին՝ նկարագրելով նոր «նյու վասյուկիական» շենշող հեռանկարներ:

Արմեն Հակոբյան