Լրահոս

31.07.2020 11:11


13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 354 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 354 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 354 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38․550-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի:

Մեկ օրում առողջացածների թիվը 631 է, ընդհանուր առողջացածներինը՝ 28 997, փաստացի բուժվողներինը՝ 8587:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 966-ի։

Մեկ օրում թեստավորվել է 1982 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 163 736 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը