Կարծիք

30.07.2020 16:13


Եթե մեծուփոքր հաղթանակների հետևանքը սա է, բա մեծուփոքր պարտությունների «արդյո՞ւնքը» ինչ պիտի լիներ

Եթե մեծուփոքր հաղթանակների հետևանքը սա է, բա մեծուփոքր պարտությունների «արդյո՞ւնքը» ինչ պիտի լիներ

Թվում էր` փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որ համատեղության կարգով նաև վարչահրամայապետին կից պարետ է աշխատում, ավելի «ադեկվատ» է, քան միջին վիճակագրական քայլարածների ճնշող մեծամասնությունը, այդ առումով շահեկանորեն տարբերվում է, մասնավորապես, իր վերադասից։

Պարզվեց` ո՛չ։ Ճիշտ է, շատ չի խոսում, ինչը արդե՛ն վատ չէ վերջացած «հեղափոխականի» համար, բայց «հեղափոխականը» մնում է «հեղափոխական»։ Կորոնավիրուսի թեմայով հերթական «ջուրծեծոցիի» ժամանակ, զարգացնելով շեֆի ասածը, թե բա` կառավարության հերոսական ջանքերի արդյունքում «համարյա» հաղթել ենք մահաբեր վիրուսին, առանց կարմրելու հայտարարեց հինգ ամիս շարունակվող կորոնաճգնաժամի դեմ տարած «մեծուփոքր հաղթանակների» մասին։

Հարևան Վրաստանում 17 մարդ է մահացել կորոնավիրուսից, Հայաստանը շուտով կհատի 1000-ի, ամենահամեստ հաշվարկներով` «այլ հիվանդություններից» մահացածներին չհաշված, 800-ի սահմանը, այդքանից հետո դեռ խոսում եք «մեծուփոքր հաղթանակների մասի՞ն։

Եթե մղձավանջային իրավիճակը, որ գլխներիս սարքել եք ձեր անկապ, անկազմակերպ, անհոդաբաշխ և ուղղակի խափանանար «հակաճգնաժամային» կառավարման «արդյունքում», ոստիկանական «մասկի-շոուները»` քաղաքացիներին ասֆալտին պառկացնելու, ձեռքերը ոլորելու, ձեռնաշղթաներ հագցնելու, բերման ենթարկելու, երբեմն էլ` հոգեբուժարաններ ուղարկելու «զգլխիչ» տեսարաններով, մեծուփոքր հաղթանակների շղթա է, բա «մեծուփոքր պարտությունների արդյո՞ւնքը» ինչ պիտի լիներ, ամոթ չլինի հարցնել` Հայաստան աշխարհի վե՞րջը...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը