Զգացվեց պետական գործչի և միտինգային աղմկարարի սարուձորային տարբերությունը
Ստացվեց այնպես, որ ժամանակային առումով, մեկ-երկու օրվա տարբերությամբ համընկան Հայաստանի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական հեռուստաալիքներից մեկին և նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ հայկական երեք հեռուստաընկերություններին: Եվ երկրի այժմյան կառավարչի և պետության նախկին ղեկավարներից առավել արդյունավետի հարցազրույցների, առհասարակ, դրսևորած քաղաքական կեցվածքի սարուձորային տարբերությունը, կտրուկ կոնտրաստը միանգամից աչքի զարնեց:
Անհնար է համեմատության, համադրության թեկուզ փոքր զուգահեռ իսկ տանել Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների միջև։
Ի դեպ, շուրջ երկու տարի Ռոբերտ Քոչարյանին քաղաքական հետապնդման ենթարկող, պատերազմ հաղթած Արցախի նախագահին ու ՀՀ երկրորդ նախագահին ակնհայտ ապօրինի կերպով ազատությունից զրկած փաշինյանական ռեժիմի արձագանքը երեկվա հարցազրույցին չուշացավ: Այդ արձագանքը կանխատեսելիորեն մանրախնդիր էր, ճղճիմ և միանգամայն բնութագրական իշխանության ղեկին հայտնված «բախտաբերների» գաղափարազուրկ բնույթին ու անհատական նկարագրին: Արձագանքը ոստիկանության այն ինքնախայտառակիչ հայտարարությունն էր, թե... Ռոբերտ Քոչարյանը և հարցազրույց վերցնողները դիմակ չէին կրում...
Գիտե՞ք, բայց խորհրդանշական բան կա Փաշինյանի ոստիկանության այդ հայտարարության մեջ: Հատկապես դիմակի պահով:
Այո՛, Ռոբերտ Քոչարյանը դիմակ չի կրում, նա չի դիմակավորվել ու չի դիմակավորվում, հատկապես սեփական ժողովրդի հետ խոսելու, հաղորդակցվելու ժամանակ: Մարդն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ այդպիսին չէ, ու դիմակավորվելու կարիք էլ չունի. շիտակ ու հիմնավորվածարտահայտում է իր միտքը:Որոշում է ընդունել, իրականացնում է: Խոսք է տվել, կատարում է:
Այո՛, Ռոբերտ Քոչարյանը «սիրո՜ւմ եմ, գրկո՜ւմ եմ, խոնարհվո՜ւմ եմ բոլորիդ առաջ...» և նման ձևիստական դիմակներ չի՛ դրել ու չի՛ դնի: Ռոբերտ Քոչարյանը ներքին քաղաքական և արտաքին քաղաքական գործընկերների հետ դիմակավորված չի հաղորդակցվում: Դա իր ոճը և տեսակը չէ:
Քաղաքական դիմակ կրելու մեծ կարիք միշտ ունենում են երեսպաշտները, կեղծավորները, փարիսեցիները, ստախոսները, ճամարտակները, դեմք չունեցողները: Մի խոսքով, երկու տարի է՝ տեսնում եք, թե՝ ովքեր են դիմակավորվածները:
Ինչ վերաբերում է բուն հարցին: Այսինքն հարցազրույցին: Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հեռարձակումը դեռ չէր ավարտվել, բայց սոցցանցերում գրեթե նույնաբովանդակ արձագանքների տարափ էր. վերջապես այս երկու տարվա մեջ տեսանք պետության ղեկավարի (թող որ՝ նախկին) հարցազրույց, տեսանք ու լսեցինք քաղաքական միտք, քաղաքական վերլուծություն, քաղաքական վերաբերմունք ու գաղափար արտահայտող ծանրակշիռ, հիմնավորված խոսք, տեսակետ, գնահատական:
Ու դրանք միանգամայն օբյեկտիվ տպավորություններ են:
Պետության նախկին ղեկավարը քաղաքական միտք (մտքեր) ու գնահատականներ հայտնեց, ի կտրուկ հակադրություն՝ արդեն երկու տարի չդադարող, գրեթե ամենօրյա միտինգային աղմկարարության, անբովանդակ «live»-առության և չտրամաբանված ճղճղոցի, բղավոցների, լուտանք-պիտակ-վիրավորանքների, ատելության ու չարության, էժանագին մանիպուլյացիաների, խայտառակ անպատասխանատվության:
Այնքան բացահայտ է տարբերությունը, այնքան սարուձորային, որ գուցե լրացուցիչ ընդգծել էլ չարժե:
Եվս մեկ հատկանշական հանգամանք: Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը տևեց ավելի քան 1 ժամ: Այդ ընթացքում նախագահ Քոչարյանն անդրադարձավ ամենատարբեր խնդիրների՝ Տավուշի սահմանագոտու մարտական գործողություններից, թուրքական ակտիվացումից մինչև ռուսական ռազմաբազայի թեմա, տնտեսական անկումային իրողություններից մինչև ընդդիմության գործունեություն, աշխարհաքաղաքական ժամանակակից գործընթացներից մինչև արդի գաղափարաքաղաքական հոսանքներ, Արցախի խնդիր, կորոնավարակի հետ կապված արտակարգ դրություն ու օրվա իշխանության գործողություններ:
Ու ո՛չ մի ոչ կոռեկտ արտահայտություն, ո՛չ մի վիրավորական խոսք կամ էպիտետ, ո՛չ մի պիտակավորում, ո՛չ մի անվանական հիշատակում:
Ռոբերտ Քոչարյանը արտահայտվեց զո՛ւսպ, փաստարկվա՛ծ, իրեն բնորոշ հավասարակշռությամբ, ավելին՝ մեծահոգությամբ ու դիմացինին «շարժվելու» տեղ թողնելով: Բայց նաև հենց այդպիսով նախագահ Քոչարյանը ոչ թե սոսկ քննադատեց իրեն երկու տարի հետապնդող նորիշխանության գործունեությունը, այլ շատ պարզ և հանրամատչելի ցույց տվեց փաշինյանական վարչախմբի քաղաքական սնանկությունն ու փակուղայնությունը:
Զգացվեց պետական գործչի և միտինգային աղմկարարի սարուձորային տարբերությունը
Ստացվեց այնպես, որ ժամանակային առումով, մեկ-երկու օրվա տարբերությամբ համընկան Հայաստանի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական հեռուստաալիքներից մեկին և նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ հայկական երեք հեռուստաընկերություններին: Եվ երկրի այժմյան կառավարչի և պետության նախկին ղեկավարներից առավել արդյունավետի հարցազրույցների, առհասարակ, դրսևորած քաղաքական կեցվածքի սարուձորային տարբերությունը, կտրուկ կոնտրաստը միանգամից աչքի զարնեց:
Անհնար է համեմատության, համադրության թեկուզ փոքր զուգահեռ իսկ տանել Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների միջև։
Ի դեպ, շուրջ երկու տարի Ռոբերտ Քոչարյանին քաղաքական հետապնդման ենթարկող, պատերազմ հաղթած Արցախի նախագահին ու ՀՀ երկրորդ նախագահին ակնհայտ ապօրինի կերպով ազատությունից զրկած փաշինյանական ռեժիմի արձագանքը երեկվա հարցազրույցին չուշացավ: Այդ արձագանքը կանխատեսելիորեն մանրախնդիր էր, ճղճիմ և միանգամայն բնութագրական իշխանության ղեկին հայտնված «բախտաբերների» գաղափարազուրկ բնույթին ու անհատական նկարագրին: Արձագանքը ոստիկանության այն ինքնախայտառակիչ հայտարարությունն էր, թե... Ռոբերտ Քոչարյանը և հարցազրույց վերցնողները դիմակ չէին կրում...
Գիտե՞ք, բայց խորհրդանշական բան կա Փաշինյանի ոստիկանության այդ հայտարարության մեջ: Հատկապես դիմակի պահով:
Այո՛, Ռոբերտ Քոչարյանը դիմակ չի կրում, նա չի դիմակավորվել ու չի դիմակավորվում, հատկապես սեփական ժողովրդի հետ խոսելու, հաղորդակցվելու ժամանակ: Մարդն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ այդպիսին չէ, ու դիմակավորվելու կարիք էլ չունի. շիտակ ու հիմնավորված արտահայտում է իր միտքը: Որոշում է ընդունել, իրականացնում է: Խոսք է տվել, կատարում է:

Արմեն Հակոբյան