Լրահոս

30.07.2020 11:02


5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 259 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 259 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 259 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38 196-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 953-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 542 է, ընդհանուր առողջացածներինը՝ 28 366, փաստացի բուժվողներինը՝ 8877: Մեկ օրում թեստավորվել է 1374 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 161 754 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը