Լրահոս

30.07.2020 10:30


Երևանում կինը ծննդաբերելուց հետո նորածնին փաթաթել է պոլիէթիլենային տոպրակով և գցել աղբարկղը

Երևանում կինը ծննդաբերելուց հետո նորածնին փաթաթել է պոլիէթիլենային տոպրակով և գցել աղբարկղը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 29-ին, Երևանում, ժամը 22։40-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «արգանդի արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արմինե Հ-ն է, ով նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել է աղբարկղը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, և Արմինե Հ-ն ձերբակալվել է։

Այս խորագրի վերջին նյութերը