Երևանում բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է
Այսօր, հուլիսի 29-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Թամանցիների փողոցում թիվ 43 էլեկտրասյան դիմաց բախվել են 56-ամյա Տ. Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և 23-ամյա Մհեր Հովսեփյանի վարած առանց համարանիշի Hayasa մակնիշի մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մինչև մոտոցիկլավարին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։