Լրահոս

29.07.2020 22:50


Գառնի գյուղի 39-ամյա մի բնակիչ գյուղի Բանավան թաղամասի գործարաններից մեկի հարևանությամբ աճեցնում, օգտագործում և պահում է թմրամիջոց ու ապօրինի զենք (տեսանյութ)

Գառնի գյուղի 39-ամյա մի բնակիչ գյուղի Բանավան թաղամասի գործարաններից մեկի հարևանությամբ աճեցնում, օգտագործում և պահում է թմրամիջոց ու ապօրինի զենք (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գառնի գյուղի 39-ամյա մի բնակիչ գյուղի Բանավան թաղամասի գործարաններից մեկի հարևանությամբ աճեցնում, օգտագործում և պահում է թմրամիջոց ու ապօրինի զենք։

Ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ։

Հուլիսի 23-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Կոտայքի մարզային վարչությունների, Քանաքեռ-Զեյթունի և Կոտայքի բաժինների ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում Գառնի գյուղի Բանավան թաղամասի գործարաններից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում խուզարկություն կատարեցին։

Արդյունքում` հայտնաբերվեցին կանեփի 12 թուփ, 2 կիսաչոր թուփ, մարիխուանայի նմանվող զանգված, «ԱԿ-47» ինքնաձիգ՝ խլացուցիչով և փամփշտատուփով, որի մեջ 5,45 մմ տրամաչափի` 23, և ևս 21 հատ ինքնաձիգի փամփուշտներ էին։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։

Քննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը