Լիդիանի աշխատակիցների հայցն ընդդեմ ոստիկանության չբավարարելու դեպքում դիմելու ենք ՄԻԵԴ, որտեղ պահանջը ՀՀ-ից լինելու է 30-35 մլն դոլար. պաշտպան
Ոստիկանության դեմ հայցադիմումը պատրատսվել և ներկայացվել է «Լիդիան Արմենիա» ընկերության 36 նախկին աշխատակիցների կողմից, արդեն իսկ առաջին հայցը մուտք է արվել վարչական դատարան և առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 6-ին: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ընկերության նախկին աշխատակիցների պաշտպան Արմեն Մելքումյանը:
Նա հավելեց, որ այս հայցին միացել են ևս 85 հոգի նախկին աշխատակցիներից և ներկայումս ունեն մի շարք այլ նախկին աշխատակիցների դիմումներ, որ միանում են այս պահանջին: «Արդեն 25 ամիս է՝ հանքը ապօրինի փակ է մի խումբ անձանց կողմից: Ի դեպ, վերջիններս հանդես են գալիս բնակչության անունից, բայց հավաստիացնում եմ, որ 10-15 հոգին, որոնք ապօրինաբար փակում են հանք մուտք գործելու տարածքը, որևէ առնչություն չունեն բնակչության հետ: Հայցի պահանջի հիմքում դրել ենք ոստիկանության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելը, քանի որ 2018 թվականի հունիսի 22-ից սկսած ոստիկանությունը օրենքով իրեն վերագրված գործառույթները չի իրականացնում, մասնավորապես չի պաշտպանում աշխատողի կողմից իր իրավունքն ազատորեն իրացնելու և անվտանգությունն ապահովելու որևէ գործառույթ. չեն բացում հանքի ճանապարհները, չեն վերացնում այդ խուլիգանությունները, չեն հետապնդվում խուլիգանական գործողություններ կազմակերպողները»,-ասաց նա:
Ըստ պաշտպանի՝ սա աննախադեպ երևույթ է, որովհետև չկա որևէ զարգացող երկիր, որտեղ 20 հոգի ապօրինաբար կարող են փակել խոշոր ներդրողի կողմից ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունքը, խոչընդոտել աշխատակիցների աշխատանքային իրավունքների իրացումը և ոստիկանության կողմից դրսևորվի անգործություն: «Այս 25 ամսվա անգործության հետևանքով կարող ենք փաստել, որ Ամուլսարին հարող տարածքում և կից համայնքներում մենք ոստիկանություն չունենք, նույնիսկ կարող ենք փաստել, որ պետություն էլ չունենք, որովհետև սա աննախադեպ երևույթ է և որևէ երկրում նման օրինակ չենք կարող գտնել»,-ընդգծեց նա:
Պաշտպանը նշեց, որ իրենց համար բարենպաստ դատական ակտ չլինելու դեպքոմ դիմելու են ՄԻԵԴ: «Ուսումնասիրել ենք ՄԻԵԴ նախադեպային որոշումները, այնտեղ ևս հնարվորություն ունենք այս հարցերը ամբողջությամբ ներկայացնել, որի հետևանքով, եթե հաշվենք բարձրակարգ աշխատողներին, որոնք հիմա չեն կարողանում աշխատել այդ տարածքում, վերջիններիս տսացած աշխատավարձը, կնշանակի՝ աշխատողների պահանջը պետությունից լինելու է 30-35 մլն դոլար»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am