Լրահոս

29.07.2020 12:42


Խաչատուր Սուքիասյանի եղբոր կողմից մոսկվաբնակ գործարարին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Խաչատուր Սուքիասյանի եղբոր կողմից մոսկվաբնակ գործարարին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի, նույն ինքը՝ Գռզոյի կրտսեր եղբոր կողմից մոսկվաբնակ գործարարի Օնիկ Կարապետյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։

Նրա փոխանցմամբ՝ քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ միջադեպը տեղի է ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում՝ հուլիսի 21-ի ուշ երեկոյան, գործարարի նկատմամբ կիրառված բռնության ժամանակ կոտրել են գործարարի քիթը։ Ընդ որում՝ մամուլում հայտնվել էր նաեւ գործարարի լուսանկարը՝ բռնության հետքերով։

Կատարվածի մասին ոստիկանությունը հաղորդում էր ստացել հուլիսի 22-ին Էրեբունի բաժնում, որի ժամանակ քաղաքացին հայտնել էր, որ նախորդ օրը՝ ժամը 23–ին Զավարյան փողոցում վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել։

Այս խորագրի վերջին նյութերը