ԱԱԾ-ն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպքեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ 2013 թ-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) Արթիկի, Գյումրու և Ամասիայի օդերևութաբանական կայանների պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով շահադիտական դրդումներով, իրենց պաշտոնավարման տարիներին՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուր թվով տասնյոթ անձանց ձևականորեն ներգրավելով կազմակերպության տարածքային ստորաբաժանումների աշխատանքներում՝ նրանց կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չկատարելու պայմաններում, կանխիկ, իսկ հետագայում՝ բանկային փոխանցումների եղանակով, այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարներից ստացել են աշխատավարձի գումարներ՝ ամսական 60.000-75.000 ՀՀ դրամի չափով:
Մասնավորապես՝ Կազմակերպության հիշյալ պաշտոնատար անձինք, 2014 թվականից մինչև 2020 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում օդերևութաբանական ստորաբաժանումներում աշխատանքի չհաճախած աշխատակիցների համար կազմել և իրենց ստորագրություններով հաստատել են իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ և աշխատավարձի հաշվարկման համար հիմք հանդիսացող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառվել նույն աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, վերջիններիս աշխատաժամանակի և գործառութային պարտականությունները կատարված լինելու վերաբերյալ, ապա, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել են վճարման, որի արդյունքում կազմակերպության բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն դուրս են գրվել ընդհանուր, առանձնապես խոշոր չափերի, շուրջ 30.700.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձի գումարներ, որից հետո, հիշյալ պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով դրանք հափշտակել են:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։