Իջևանի կարի արտադրամասի բոլոր աշխատակիցները ինքնամեկուսացված են․ կան վարակվածներ
Ըստ hraparak.am-ին հասած տեղեկությունների՝ Իջեւանի կարի ֆաբրիկայում 14 մարդ վարակվել է կորոնավիրուսով, ոմանք հիվանդանոցում են, ֆաբրիկայի բոլոր՝ 203 աշխատողները երկու շաբաթով ինքնամեկուսացման մեջ են։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Տավուշի մարզպետարանից, որտեղից հաստատեցին, որ 14 օրով փակվել է արտադրամասը, սակայն նշեցին, որ ընդամենը 2 հոգի է վարակված․
«Իջևանի Կարի արտադրամասը 14 օրով փակվել է նախ պրոֆիլակտիկ աշխատանքների համար, համ էլ 2 դեպք է գրանցվել։ Հետևանքներից խուսափելու, վարակի տարածմանը չնպաստելու համար 14 օրով աշխատանքները դադարեցված են»։
Նշենք, որ արտադրամասի փակվելու վերաբերյալ որևէ հայտարարություն չի տարածել մարզպետարանը, քաղաքացիները այս մասին չեն իրազեկվել։ Մարզպետարանից ևս հաստատեցին, որ որպես այդպիսին պաշտոնական հայտարարութուն, հրապարակում չի եղել։