Պատգամավոր Հայկ Սարգսյանը, խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված արգելքը, անձամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ (լուսանկար)
White Shorja-ում տեղի ունեցածի առնչությամբ հանրության մոտ թյուր տպավորություն ստեղծվեց, թե իբր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի թույլ տրված զանցանքերից գլխավորը դիմակ չկրելն էր։
Դիմակ չկրելն ամենաքիչ էական հանգամանքն էր այդ ամբողջ պատմության մեջ, քանի որ այդպիսի արարքներ շատերն են թույլ տալիս ու ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Այս առումով չկա որև արտառոց իրավիճակ։ Իհարկե իշխանականներն ամեն ինչ արեցին, որպեսզի խնդիրը սահմանափակվի միայն դիմակով և դրա համար նույնիսկ ինքնատուգանվեցին։
Իսկ հիմնական խնդիրը շատ ավելի խորն է ու վտանգավոր։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը, խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված արգելքը, անձամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ապացույցները բազմաթիվ են։ Օրինակ՝ White Shorja-ն ճահճից դարձնում են ամենամեծ լողափը ու բոլոր ծանոթները հենց Հայկ Սարգսյանին են շնորհակալություն հայտնում։ Որևէ մեկին չեք համոզի, թե Հայկին շնորհակալություն էին հայտնում այն պատճառով, որ ինքը Հայաստանի լավագույն ճահճաբանն է ու ճահճից լողափ ստանալու միակ ու լավագույն մասնագետը։ Բոլորին էլ պարզ է, որ շնորհակալություն են հայտնում ստեղծած բիզնեսի համար։
Այդպիսի մի ապացույց էլ ես հրապարակեցի։ Խոսքը White Shorja լողափի ԲԱՐ-ի սեղանի հետևում Հայկի կողմից դրամարկղի համակարգչով աշխատելն էր։ Ի դեպ, մի հետաքրքիր հանգամանք կա այդ նկարում։ Ուշադիր նայեք 1-ին նկարի խմիչքների դարակին, որը դատարկ է և հետո 2-րդ նկարին, որտեղ խմիչքներն արդեն դասավորված են։ Հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս էր հաջողվել Հայկին կարճ ժամանակով ու պատահաբար գտնվել մի վայրում, որտեղ խմիչքները դեռ շարված չէին։ Պատասխանն ակնհայտ է՝ Հայկը ոչ միայն փարթիի օրն էր ամբողջ օրը սեփական լողափում, այլ դրա նախորդ օրերին և անձամբ էր իրականացնում լողափի աշխատանքները։
Ի դեպ, Հայկին պատկանող լողափն աշխատում է առանց հարկային գրանցման, առանց ՀԴՄ կտրոնների (սարքն ընդհանրապես գոյություն չունի), բեմը պատվիրվել է առանց պայմանագրի, արգելված համերգը կազմակերպվել է առանց երգչի հետ պայմանագրի, չկա որևէ գրանցված աշխատող, այսինքն՝ հարկ ընդհանրապես չի վճարվել պետությանը։
Այսքանից հետո իշխանությունը, եթե չձեռնարկի քայլեր, և Հայկին պատգամավորական մանդատից զրկելու հարցը եթե չբերի օրակարգ, ապա այլ բան չի մնա հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հովանավորում իրավախախտ պատգամավորին և այդ իրավախախտ պատգամավորին տրված է ապօրինաբար փող աշխատելու լիարժեք ազատություն։
Ժամանակն ամեն բան ցույց կտա, իսկ իրական հեղափոխությունը, որը գողացան ժողովրդից, վերադարձվելու է ժողովրդին...
Հ.Գ. Լիլիթ Մակունցն այս ամենն ամենալավը գիտեր, քանի որ ինքն էլ օրեր առաջ, ըստ օդում կախված լուրերի, եղել է այդ լողափում ու վայելել կյանքը։ Այսքանից հետո, երբ ստախոս եմ անվանում, նեղսրտելու տեղ ընդհանրապես չունեք։

Հիշեցի Նիկոլ Փաշինյանի՝ բանակից գողացող ՀԴՄ չտպողների պատմությունը...
Այսքանից հետո իշխանությունը, եթե չձեռնարկի քայլեր, և Հայկին պատգամավորական մանդատից զրկելու հարցը եթե չբերի օրակարգ, ապա այլ բան չի մնա հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հովանավորում իրավախախտ պատգամավորին և այդ իրավախախտ պատգամավորին տրված է ապօրինաբար փող աշխատելու լիարժեք ազատություն։
Ժամանակն ամեն բան ցույց կտա, իսկ իրական հեղափոխությունը, որը գողացան ժողովրդից, վերադարձվելու է ժողովրդին...
Հ.Գ. Լիլիթ Մակունցն այս ամենն ամենալավը գիտեր, քանի որ ինքն էլ օրեր առաջ, ըստ օդում կախված լուրերի, եղել է այդ լողափում ու վայելել կյանքը։ Այսքանից հետո, երբ ստախոս եմ անվանում, նեղսրտելու տեղ ընդհանրապես չունեք։
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից